06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Քյարամ Ամոյանը հրաժարվում է դատարան գալ. շարունակվում է ”բանդայի գործով” դատավարությունը /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է “Բանդայի գործով” դատավարությունը: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը ստիպված էր հետաձգել նիստը, քանի որ ամբաստանյալների պաշտպանները Կարեն Հակոբյանը,  Ստեփան Ոսկանյանը,  Վաչագան Քոսյանը չէին ներկայացել դատարան:

Ըստ նրանց գրավոր դիմումների, պաշտպանները  մասնակցում են նախապես նշանակված այլ գործերով դատական նիստերի: Միայն ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը գրություն չէր ուղարկել, բայց եւ չէր ներկայացրել դատարան:

Հիշեցնենք, որ երեկ դատական նիստից հետո Արսենյանը զայրացել էր եւ հայտարարեց որ չի գալու:

Բացի սրանից ամբաստանյալ Քյարամ Ամոյանը նույնպես հրաժարվել էր ներկայանալ դատարան: Դատավոր Պապոյանը հրապարակեց դատապարտյալների հիվանդանոցից ստացված պաշտոնական գրությունը, ըստ որի  ամբաստանյալ Քյարամ Ամոյանի օբյեկտիվ վիճակը թույլ է տալիս մասնակցել դատական նիստերին:  Սակայն Ամոյանը “կտրուկ հրաժարվում է ներկայանալ դատարան՝պատճառաբանելով, որ վատ է զգում իրեն”:

Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 20-ին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ