05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

82 հայտ ՛՛Մանկական Եվրատեսիլ-2013՛՛-ի համար

՛՛Մանկական եվրատեսիլ- 2013՛՛ երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: 

Առաջին ալիքի ՛՛Մանկական եվրատեսիլ՛՛ երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:

Հայաստանը մրցույթին  ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն հետեւյալ մասնակիցները.

  1. Մերի Վարդանյան – ՛՛Երգն իմ այս՛՛ (10 տարեկան, քաղաք Վարդենիս)
  2. Միքայել Վարոսյան -՛՛Happy Day՛՛ (10 տարեկան, քաղաք Երևան)
  3. Դավիթ Վարդանյան (11տարեկան) և Էռնա Միրզոյան (15տարեկան)- ՛՛Լուսավորական՛՛  (քաղաք Ստեփանակերտ)
  4.  Պետրոս Ղազարյան -՛՛Դու-դու՛՛  (12տարեկան, քաղաք Երևան)
  5. Կարեն Ուղուրյան -՛՛Ընկերներ ենք՛՛ (12տարեկան, քաղաք Երևան)
  6. Կարեն Օհանյան -՛՛Share and Like՛՛ (12տարեկան, քաղաք Երևան)
  7. Կարապետ Կարապետյան -՛՛Miracles՛՛, (13տարեկան, քաղաք Երևան)
  8. Գայանե Ղազարյան- ՛՛We Are Young՛՛ (13տարեկան, քաղաք Երևան)
  9.  Միլենա Ղազարյան -՛՛Անծանոթ աշխարհ՛՛ (13տարեկան, քաղաք Երևան)
  10. Ռոզա Կոստանդյան -՛՛Գիտեմ՛՛, (13տարեկան, քաղաք Վանաձոր)
  11.  Մոնիկա Ավանեսյան -՛՛Շոկո ֆաբրիկա՛՛ (15տարեկան, քաղաք Երևան)
  12. Միքայել Սիմոնյան -՛՛Օտար մի վայրում՛՛ (12տարեկան, քաղաք Իջևան)

Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ