02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 11, 2013

“Մաքսային միությանն անդամակցելը փառավոր որոշում է”. ընկեր Թովմասյանը վաղուց էր ասում

“Հենարան” մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուն, մեջբերեց Լենինի խոսքերը. “Այն, ինչի մասին երկար տարիներ բարձրաձայնում էին կոմունիստները, կատարվեց”:  Նա նշեց, որ իրենք ողջունում են նախագահի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը եւ գտնում, որ սա պատմական փաստաթուղթ է, որը հեղափոխություն մտցրեց. “Կոմունիստները […]

Սերժ Սարգսյանը կփոխի՞ որոշումը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը այսօր, սեպտեմբերի 11-ին “Գործընկերություն հանուն բաց հասարակության” հանրային քննարկմանը խոսեց Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միություն անդամակցության երկընտրանքից:  Սաքունցը նշեց, որ հետևողական սիլիբիլիությունը Ռուսաստանի հետ Հայաստանին առանձնապես օգտակար չէ. ”Սա  վերաբերվում է և պառլամենտում, և պառլամենտից դուրս գործող քաղաքական ուժերին”: Իրավապաշտպանը գտնում է, որ պետք է ռեալ […]

Փաստաբանը երկու տարի է պայքարում է օղի գողացած տղայի խափանման միջոցը փոխելու համար

”Ես կասեմ հետևյալը` ինձ համար գոնե Փաստաբանը երկու տարի է պայքարում է օղի գողացած տղայի խափանման միջոցը փոխելու համարավելի տրամաբանական կլիներ, եթե գործը մտներ դատարան և այս ամբողջը տեղի ունենար դատարանում, բոլոր փաստարկները ներկայացվեր՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝  մեկնաբանելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելու որոշման մասին:  […]

Ֆուտբոլային ափսոսանք /վիդեո/

Երեկ` սպետեմբերի 10-ին կայացած Հայաստան-Դանիա ֆուտբոլային խաղին Henaran.am-ի թղթակիցը հետեւել է սրճարաններից մեկում: Ի դեպ, Դանիայի գոլ խփելուց անմիջապես հետո եթերը մի պահ ընդահատվեց: Ֆուտբոլասերների զգացմունքներն ու ափսոսանքը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

՛՛Մենք այդքան արկածախնդիր չենք, որ հենց այնպես մտնեինք Մաքսային միություն՛՛ /վիդեո/

Տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ չի կարող խոսել Մաքսային միության պայմանագրի կամ ասոցացման համաձայնագրի մասին, քանի որ կոնկրետ փաստաթուղթ չի տեսել: Բայց, ըստ նրա, անկախ նրանից, որտեղ ենք մտնելու, ունենալու ենք սուվերենության, Արցախի եւ սահմանների բացակայության հարց:  “Ի վերջո, չի կարելի բախտորոշ հարցերը միանգամից ընդունել: Փաստ է, որ երկու ընտրության դեպքում էլ […]

Գեւորգ Կասպարով. “Բոլորն էլ լավ աշխատեցին”

Հայաստան – Դանիա խաղի վերաբերյալ  իր կարծիքն է արտահայտել Հայաստանի հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը. “Մեր թիմը վատ չխաղաց: Նույնիսկ հնարավորություն ունեինք երեք միավոր վաստակելու: Բոլորն էլ լավ աշխատեցին: Խաղի վրա ազդեցին վնասվածքները, քանզի արագ փոփոխությունը մեր պլանների մեջ չէր մտնում:Հուսով եմ,որ մենք դեռ կպայքարենք, որովհետեւ առջեւում դեռեւս երկու խաղ կա”,- եզրափակել է Կասպարովը;

Բակո Սահակյանի մոտ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին: Հանդիպմանը քննարկվել են հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ այդ բնագավառում Հայաստանի եւ Արցախի կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:  

Դրանց վառելա պետք, կոկորդները կտրել… Բաբուխանյանը ներողություն կխնդրի՞

“Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնության այս պահին ընթացող քննարկմանը ելույթ ունեցավ նաև ՛՛Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան՛՛ ՀԿ-ի ղեկավար Գոհար Շահնազարյանը: Անդրադառնալով գենդերային օրենքի ընդունման հետ կապված անախորժություններին և հասարակության վերաբերմունքին այս օրենքի վերաբերյալ Գոհար Շահնազարյանը ասաց. ՛՛Տարիներ շարունակ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները թիրախավորվել են հատուկ մարդկանց կողմից: Ես սրա մեջ լուրջ դիտավորություն եմ տեսնում՛՛: […]

Լրանում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 12-րդ տարելիցը

Այսօր լրանում է ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության 12-րդ տարելիցը: Ամերիկայում այսօր սրա հետ կապված մի շարք սգո արարողություններ տեղի կունենան: Նյու Յորքում տեղի ժամով 08:46 դրանք կսկսվեն մեկ րոպե լռությամբ: Հեն այդ պահին 12 տարի առաջ համաշախրահային առևտրի կենտրոնի երկնաքերներից մեկին է բախվել ահաբեկիչների կողմից առեւանգված ինքնաթիռը: Ավանդության համաձայն` սգո արարողությունները տեղի կունենան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի