02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 11, 2013

Տաղավարը ապամոնտաժվել է բնակիչների պահանջով

  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Չարենցի փողոցի 59 և 61 բնակելի տների հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը ապամոնտաժել է: Որոշման հիմքում բնակիչների կողմից բարձրացված անհանգստությունները և դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան որոշումն է: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ […]

7 հոգու բռնաբարության մեջ մեղադրվող փոխխոսնակը հրաժարական է տվել

Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի փոխխոսնակ Նայջել Էվանսը հրաժարական է տվել` իր անվան շուրջ շրջանառվող սեքս-սկանդալի մասին լուերից հետո, փոխանցում է INTERFAX.RU-ն` հղում անելով բրիտանական պարբերականներին: “Ինձ վշտացնում է, որ գործն այսօր եւեթ չի փակվել, բայց ես վստահ եմ երկու բանում: Նախ` ես անմեղ եմ, երկրորդ` իմ անմեղությունը կապացուցվի”,- ասել է նա: Էվանսը ձերբակալվել է երեկ, […]

Մխիթարյանն առաջինն է՝ Բալոտելին երկրորդը

Ինչպես նշում է UEFA-ի պաշտոնական կայքը՝աշխարհի առաջնության ընտրական փուլի շրանակներում ամենաշատը խախտումներ են թույլտրվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի դեմ: Մխիթարյանը մասնակցել է 8 հանդիպման՝ 720 րոպե, որի ընթացքում նրա նկատմամբ խախտել են 29 անգամ:  Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին: Նրա նկատմամբ խաղի կանոնները խախտել են 26 անգամ, բայց իտալացի հարձակվողը մասնակցել է […]

Տիգրան Սարգսյանը Չինաստանում հանդիպել է Բելգիայի վարչապետին

Աշխատանքային այցով Չինաստանի Դալիան քաղաքում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյի հետ։ Երկու երկրների վարչապետերը ներկայացրել են իրենց երկրների տնտեսական  իրավիճակը`նախանշելով նաև ապագայի ակնկալիքները: Բելգիայի վարչապետը ՀՀ կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ Եվրոպայի ընդհանուր տնտեսական իրավիճակի կայունացման համար առկա են զգալի դրական ազդակներ: Այնուհետև Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն հետաքրքրվել է Հայաստան-Եվրոպական […]

Թուրք ոստիկանները 22-ամյա ցուցարարի են սպանել

Թուրքիայի տարբեր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց: Բողոքի գործողությունների պատճառը նախօրեին հակակառավարական ցույցը ցրելու ժամանակ 22-ամյա ակտիվիստ Ահմեդ Ատականի մահն է: Ցուցարարները պնդում են, որ նա մահացել է ոստիկանների կողմից ցույցերը ցրելու համար կիրառվող արցունքաբեր գազով նռնակի` գլխին ստացված հարվածից:

Մերլին Մոնրոյին տեսել է… Վարդան Այվազյանը էջերով գիտի /վիդեո/

Տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը ՛՛Հայելի՛՛ ակումբում հրավիրված բանավեճին փորձեց Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանից պարզել, թե ինչպես է խոսում Ասոցացման պայմանագրի կետերի մասին, երբ չկա պայմանագիրը: -Մերլին Մոնրոյին կարող ենք տեսնել, բայց էդ պայմանագիրը կա՞. լինկը ասեք, կայքը ասեք ,-հարցրեց Մեսրոբյանը: -Ոնց որ դու ես տեսել Մոնրոյին, ես էլ պայմանագիրն եմ տեսել,-հակադարձեց Այվազյանը: Մանրամասները տեսանյութում: 

Ի վերջո թե’ Հայաստանը, թե’ Ռուսաստանը մտնելու են Եվրամիություն. Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ Մոսկվային չի հաջողվի հիմնել Եվրասիական միություն ի հակադարձություն Եվրամիության, եւ ի վերջո ԵՄ-ին մոտ կանգնած պետությունները կմտնեն Եվրամիություն, այդ թվում`Ռուսաստանը: Միեւնույն ժամանակ Վրաստանի վարչապետը Eesti Päevaleht թերթին ասել է նաեւ, որ իր երկիրը շարունակում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կիրակի օրը Թալին ժամանած Իվանիշվիլին ասել է, որ Վրաստանը […]

Արոնյանը կես միավոր ունի

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում սեպտեմբերի 9 -ին մեկնարկել է Սինքֆիլդի գավաթը,որին մասնակցում են Լևոն Արոնյանը,նորվեգացի Մագնուս Կառլսենը, ինչպես նաև ԱՄՆ -ն ներկայացնող Հիկարու Նակամուրան եւ Գատա Կամսկին: Առաջին տուրում Լևոն Արոնյանը սևերով պարտություն կրեց Հիկարու Նակարումայից,իսկ երկրորդ տուրում սպիտակներով ոչ ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ Այսպիսով, Լ. Արոնյանը վաստակել է կես միավոր եւ գտնվում […]

Հիմնանորոգեցին

      Հիմնանորոգումից հետո նորամուտը տոնող թիվ 174 դպրոցի աշակերտությանն ու ուսուցչական կազմին սեպտեմբերի 11-ին հյուրընկալվեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհավորելով ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ ՀՀ քաղաքաշինության  նախարար Սամվել Թադեւոսյանը նշեց,-“Ինձ համար հաճելի պարտականություն է ներկա գտնվել  հերթական կրթական օբյեկտի շահագործման հանձնմանը: Այս ուսումնական տարվա մեկնարկից ընդամնեը 10 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի