02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 11, 2013

Պուտինի այցը Հայաստան չի՞ կայանա. Ազգ

Սեպտեմբերի երկրորդ կեսին սպասվում էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, գրում է թերթը: Կրեմլին մոտ կանգնած մի աղբյուր, սակայն, հայտնում է, որ այդ այցը չի կայանա: Բուն պատճառը այդ աղբյուրը չգիտեր, սակայն պատճառների վերաբերյալ ենթադրություններ անում էր: Ըստ այդ ենթադրություններից մեկի` պատճառ կարող է լինել, որ Պուտինը Հայաստանից ստացել է այն, ինչ ուզում […]

Համաներո՞ւմ . Հրապարակ

Խորհրդարանի կուլիսներում քննարկվում է, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում անկախության 22-ամյակի առթիվ համաներում անելու առաջարկություն է ուղարկելու Ազգային ժողով: Փաստաթուղթը, սակայն, դեռ ամբողջովին պատրաստ չէ: Նույն շրջանակներում, ըստ ՛՛Հրապարակի՛՛, խոսվում է, որ Սերժ Սարգսյանն իր առաջարկությունը ԱԺ կուղարկի թերեւս հոկտեմբերի սկզբներին: Համաներումը, ըստ թերթի աղբյուրների բավական ընդգրկուն է լինելու:   Մանրամասներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

Հատուկ դպրոցից 13 աշակերտ է անհետացել

Ռուսաստանի Ստավրոպոլի մարզի հատուկ նշանակության դպրոցներից մեկից կորել է 15-17 տարեկան 13 աշակերտ, ովքեր այս դպրոցում էին կրթություն ստանում դատարանի որոշման համաձայն, փոխանցում է lenta.ru-ն:  Հղում անելով ՌԴ Ներքին գործերի նախարարությանը` կայքը գրում է, որ խոսքը հատուկ նշանակության կրթական հաստատության մասին է, որը նախատեսված է անչափահաս օրինազանցների համար։ Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել աշակերտների անհետացման […]

Զարզանդին ասեցին՝ Սուրիկին կբարևես……Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը երեկ Վերաքննիչ դատարանում  ասաց, որ «Նուբարաշեն»-ի  կողքի խցում փակված է եղել Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը’ Զարզանդը: “Շաբաթօրյակ արեցին, մաքրեցին դրան տարան: Ասեցին գնա, Սուրիկին կբարեւես: Ի՞նչ է նշանակում մարդասպանին թող­նում են դուրս, իսկ մեր նման անզեն պայքարողներին թողնում են կալանավայրերում: Ես չգիտեմ, թե դրա բացատրությունն ով կարող է տալ: […]

Ինչ է ուզում Մոսկվան անել Մաքսային միության միջոցովԺամանակ

Թերթն անդրադարձել է Մաքսային միության  ժամանակագրությանը: Այսպես ՄՄ վերաբերյալ առաջին փաստաթուղթը մշակվեց 1995-ին: 2007-2012թթ.-ներին Դուշանբեում Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին Մաքսային միություն ստեղծելու պայմանագիրը: 1995թ.-ին գաղափարն այն էր, որ ստեղծվի Եվրամիության նման մի բան՝ միասնական արժույթ, տնտեսության կարգավորման միասնական (ներդաշնակեցված) մեխանիզմներ եւ այլն: Այս մասին գրում է  Ժամանակ թերթը եւ հավելում. “Կարճ ժամանակ անց […]

՛՛Նեուժե՞լի … ՛՛. Հրապարակ

“Ոմանք Մաքսային միությանն անդամագրվելու մասին լուրն ընկալել են որպես երկրի անկախությանն ուղղված լուրջ վտանգ։ Իսկ ոմանք, հատկապես բիզնեսմեն ՀՀԿ-ականները, հարցին շատ ուրախ ու թեթև են արձագանքում։ Եվրասիական միությունը նրանք ընկալում են որպես ՀՀ համուհոտով միրգն ու բանջարեղենը ռուսական շուկայում ավելի դյուրին ու մեծ շահույթով ռեալիզացնելու հնարավորություն։ Հրապարակ թերթը գրում է, որ ի պատասխան թերթի հարցին […]

Զոքանչը կտրուկ է՝ ՛՛եթե փեսայիս գլխից մազ պակասի ” . Ժողովուրդ

“Ժողովուրդ”–ին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում “բանդայի գործով” դատական նիստի ժամանակ ածելիով ինքնավնասման դիմած ամբաստանյալներ Դավիթ Գալստյանին, Արթուր Մանուկյանին և Սամվել Դավթյանին դեպքից հետո տեղափոխել են ոչ թե համապատասխան հիվանդանոց, այլ ՔԿՀ։ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանն ասաց, որ իրեն ասել են, թե ՔԿՀ-ում բժիշկներ […]

“Զորավարի”-ին շնորհավորել է նաև Գագիկ Ծառուկյանը. Հրապարակ

Նախօրեին Վովա Գասպարյանի ծննդյան օրն էր։ Հրապարակ թերթը գրում է, որ “Ու թեեւ նրա թաղապետ փեսան հայտարարել էր, թե ծննդյան տոնակատարության մասին տեղյակ չէ, նման բան նախատեսված չէ, մենք տեղեկացանք, որ ծննդյան օրը լավ էլ հանդիսավոր նշել են”։ Նշողների կազմը շատ ներկայացուցչական է եղել՝ ողջ Անվտանգության խորհուրդը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը, որը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի