02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 11, 2013

Հայաստանը կարող է վտանգվել ոչ միայն նոր պատերազմի վերսկսմամբ, այլեւ ահաբեկչական թիրախ դառնալով. ՀԱՄ

Հայ Արիական Միաբանությունը տարածել է հայտարարություն, որում մտահոգություն է հայտնել մերձավոր արևելքում ծավալված պատերազմական իրավիճակի հանդեպ.  Հերթական անգամ լարված իրավիճակ է Մերձավոր Արեւելքում եւ այն, ինչպես միշտ, առնչվում է նաեւ հայկական շահերին: Տեւական ժամանակ է, ինչ հեղաշրջումներով սադրված արաբական գարնան հետեւանքներն ալեկոծել են արաբական աշխարհը հարակից երկրների հետ միասին՝ հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Արաբական թերակղզի, Թուրքիա […]

Վարչապետն իրավունք չունի … Հովիկ Աբրահամյանը ժպտաց

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, որ ըստ Սահմանադրության` վարչապետ Տիգրան Սարգսյանը պիտի ներկա լիներ: Ներկա պիտի լիներ նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: ԱԺ նախագահը նախապես նշել էր, որ նախարարն ու վարչապետը բացակայում են, քանի որ գործուղման են: Փաշինյանը նշեց, որ իր նշանակման առաջին […]

Ստիպված պիտի շպիոնություն խաղա՞մ… Ռուբիկ Հակոբյանը Նալբանդյանից չէր սպասում

Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ինքը վաղը մեկնում է Բիշկեք՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, և չգիտի, թե այնտեղ ինչ պիտի խոսի բելառուսների ու ղազաղների հետ: ՛՛Բացարձակ ինֆորմացիա չունեմ ղազախների ու բելառուսների հետ ինչ եմ խոսելու, ստիպված պիտի շպիոնություն խաղա՞մ՝ իմանալու համար ինչ է կատարվում մեզ ու ձեզ […]

Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրել.Ստեփան Սաֆարյան

Անդամակցել Մաքսային միությանը թե Եվրոպական միությյանը թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ “Ժառանգական” Ստյոպա Սաֆարյանը ափսոսանք հայտնելով` նշել է, որ Հայաստանի իշխանությունները երկիրը հասցրել են մի վիճակի, երբ վտանգի տակ է Հայաստանի ինքնիշխանությունը և ռազմավարական գործընկեր ընտրելու տարրական իրավունքը: “Իսկ դա չափազանց վտանգավոր է: Հայաստանի շահերով մտահոգ բոլոր ուժերը ուղղակի պարտավոր են կանխել այն ընթացքը, […]

“Որքան երկար Սերժ Սարգսյանը իշխանության գլուխ մնա, այդքան արագ կազատագրվեն մեր հողերը”. Ալիեւ

“Որքան երկար իշխանության գլուխ մնա Հայաստանի ներկայիս իշխանությունն ու նախագահ Սերժ Սարգսյանը, այնքան արագ մեր հողերը կազատրագրվեն, քանի որ այդ մարդը եւ իր շրջապատը Հայաստանը անդունդ է տանում: Նրանք արդեն անդունդում են”,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում է regnum.ru-ն:  Ալիեւը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը քանդված է, եւ ամեն օր 80 000 հայ լքում […]

Տեղադրվում են առաջարկությունների տաղավարներ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են. Երևանի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկությունները ներառելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևանի մարդաշատ վայրերում տաղավարներ են տեղադրվում. մեկական տաղավար յուրաքանչյուր վարչական շրջանում։ “Առաջարկությունների տաղավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկած նոր, հավելյալ օղակը կամ այլընտրանքային այն գործիքն է, որի նպատակը  երևանցիներին քաղաքի զարգացման ծրագրերին մասնակից դարձնելն […]

“Մեր նախագահն ինչ անում է, ճիշտ է անում… “

 ”Ոչ մի բան էլ չեմ մտածում, մեր նախագահն ինչ անում է, ճիշտ է անում”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու մասին հարցին:   -Հա ուրախացել եմ, որովհետև մեր երկրի շահերից է բխում,-ասաց: -Մասնավորապես ո՞ր շահերից, հարցրին լրագրողները: -Ժամանակը գա, կասեմ էլի,-պատասխանե:     

Գազի հարցի շուրջ բանակցություններն ավարտված են

Ամիսներ շարունակ ՀՀ կառավարությունը հայտարարում է , որ գազի գնի սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարի հայթայթման համար բանակցությունները դեռ շարունակվում են: Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն Ազգային ժոովում լրագրողներին տեղեկացրեց, որ այդ հարցը վերջապես լուծվել է` ՛՛Այդ հարցը շուտով կլուծվի՝ Մաքսային միության ներքո՛՛,-նշեց նախարարը: Դիտարկմանը, թե երկար բանակցությունները, փաստորեն կապված էին Մաքսային […]

Անուններ կհրապարակի …. Կարեն Կարապետյանի գրասենյակի հայտարարությունը

Մի երկու նորելուկ լրագրողներ այսօր հանկարծ ու վերստին վերհիշել էին տարիներ առաջվա մի միջադեպ՝ կապված ԱԺ պատգամավոր, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ: Ընդ որում, հիմնականում այն լրատվամիջոցների ներկայացուցիչները (իսկ դրանց թիվը մեծ չէ, հազիվ մի ձեռքի մատներով  կարելի է հաշվել), որոնք անցած այս տարիներին պարբերաբար ակնհայտ դիտավորությամբ ու հետևողականորեն “թարմացրել” են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված