22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրել.Ստեփան Սաֆարյան

Անդամակցել Մաքսային միությանը թե Եվրոպական միությյանը թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ “Ժառանգական” Ստյոպա Սաֆարյանը ափսոսանք հայտնելով` նշել է, որ Հայաստանի իշխանությունները երկիրը հասցրել են մի վիճակի, երբ վտանգի տակ է Հայաստանի ինքնիշխանությունը և ռազմավարական գործընկեր ընտրելու տարրական իրավունքը:

“Իսկ դա չափազանց վտանգավոր է: Հայաստանի շահերով մտահոգ բոլոր ուժերը ուղղակի պարտավոր են կանխել այն ընթացքը, որը երկիրը վտանգավոր վիճակի մեջ է դնում”,-նկատել է Ստեփան Սաֆարյանը:

Քաղաքական գործչի դիտարկմամբ` Մաքսային միություն մտնելով` խաթարվում է Հայաստանի հաշվեկշիռը արտաքին քաղաքականության մեջ:

“Մի բան ակնհայտ է, որ մենք հայտնվում ենք միանգամայն նոր իրողությունների պայմաններում, չի կարելի հակադրել ԵՄ-ի հետ ասոցացումը ՄՄ-ի հետ: ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելով Հայաստանը չի խախտում բալանսը, մինչդեռ ՄՄ մտնելով խախտում է”,– ասել է քաղաքական գործիչը:

Ամեն պարագայում Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ հարկավոր է ստորագրել ասոցացման պայմանագիրը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ