Ստիպված պիտի շպիոնություն խաղա՞մ… Ռուբիկ Հակոբյանը Նալբանդյանից չէր սպասում
Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ինքը վաղը մեկնում է Բիշկեք՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, և չգիտի, թե այնտեղ ինչ պիտի խոսի բելառուսների ու ղազաղների հետ:
՛՛Բացարձակ ինֆորմացիա չունեմ ղազախների ու բելառուսների հետ ինչ եմ խոսելու, ստիպված պիտի շպիոնություն խաղա՞մ՝ իմանալու համար ինչ է կատարվում մեզ ու ձեզ հետ՛՛,-ասաց Հակոբյանն ու հարցրեց, թե ինչ ճակատագիր է սպասվում Մաքսային միության փաստաթղթի հրապարակմանը, երբ դրա բովանդակությունը հայտնի կդառնա հասարակությանը:
Պատասխանելով` Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ՀՀ նախագահն, ըստ Սահմանադրության, իրավունք ունի ստորագրել միջազգային պայմանագրեր և եթե կարիք կա, ներկացնում է ԱԺ-ի վավերականությանը: ՛՛Միջազգային պայմանագրերը չեն հրապարակվում նախաստորագրումից առաջ, որպես կանոն դրանք հրապարակվում են սոտրագրումից հետո՛՛,-նշեց նախարարը:
Վերջինս շեշտեց, որ Մաքսային միության վերաբերյալ այլ փաստաթուղթ չկա բացի նրանից, որ հրապարակվել է ՌԴ-ի և ՀՀ-ի նախագահների կողմից: Նալբանդյանը հայտնեց, որ հավանաբար հոկտեմբերի երկրորդ կեսին կլինի համաժողով Մաքսային միության վերաբերյալ, ու դրանից հետո կլինեն ու կներկայացվեն փաստաթղթերը ԱԺ:
՛՛Ես ձեզանից չէի սպասում այսպիսի պատասխան, չէի սպասում, որ կգաք ու կբացատրեք, թե որ հոդվածն ինչ է ասում: Իմ հարցը շատ ավելի լուրջ էր: Ես խոսում եմ ժողովրդական ու պառլամենտական դիվանագիտության զրո մակարդակի մասին: Մենք իրավունք չունենք պատմական պահին փակվենք ու երեք-չորս օրում որոշենք ու հետագայում Սահմանադրության հոդվածները դեմ տանք՛՛,-արձագանքեց Հակոբյանը:
Նալբանդյանն արձագանքեց` ՀՀ նախագահի ու Արտգործնախարարության դիվանագիտությունը միշտ թափանցիկ են եղել:
՛՛Մենք երբևէ որևէ գաղտնիք չենք ունեցել, ՀՀ-ը միշտ թափանցիկ քաղաքականություն է վարել, մենք մշտապես հայատարարել ենք, որ պատրաստ ենք խորացնել , զարգացնել, ընդլայնել ու մերձենալ Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս մեր հարաբերություններին Ռուսաստանին…Մեր ձգտումը նա է, որ մենք պետք է շարունակենք մեր մերձեցումը Եվրամիության հետ, մեր հարաբերությոնները բոլոր ուղղություններով ու ֆորմատներով Եվրամիության հետ՛՛: