27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Տեղադրվում են առաջարկությունների տաղավարներ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են.

Երևանի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկությունները ներառելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևանի մարդաշատ վայրերում տաղավարներ են տեղադրվում. մեկական տաղավար յուրաքանչյուր վարչական շրջանում։

“Առաջարկությունների տաղավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկած նոր, հավելյալ օղակը կամ այլընտրանքային այն գործիքն է, որի նպատակը  երևանցիներին քաղաքի զարգացման ծրագրերին մասնակից դարձնելն է, քաղաքացիների առաջարկությունները, մտահղացումները նույնպես ավելի լավ, գեղեցիկ, ավելի հարմարավետ Երևան ունենալուն ծառայեցնելն է։

Նամակներն արկղերից հանվելու են շաբաթը մեկ կամ երկու անգամ՝ կախված դրանց քանակից, հասարակության ակտիվությունից։ Դրանք բոլորը ներկայացնելու ենք քաղաքապետին։ Առաջարկությունները խմբավորելու ենք ըստ առաջնահերթության, ոլորտների, իսկ լավագույն առաջարկների հեղինակներն էլ հրավիրվելու են քաղաքապետարան՝ քննարկումներին մասնակցելու”,– մանրամասնել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք, Ավան և Կենտրոն վարչական շրջանների մարդաշատ վայրերում Առաջարկությունների առաջին տաղավարներն արդեն տեղադրվել են։ Մյուս վարչական շրջաններում դրանք տեղադրվելու են հաջորդ շաբաթվա ընթացքում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ