21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ է ուզում Մոսկվան անել Մաքսային միության միջոցովԺամանակ

Թերթն անդրադարձել է Մաքսային միության  ժամանակագրությանը: Այսպես ՄՄ վերաբերյալ առաջին փաստաթուղթը մշակվեց 1995-ին: 2007-2012թթ.-ներին Դուշանբեում Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին Մաքսային միություն ստեղծելու պայմանագիրը:

1995թ.-ին գաղափարն այն էր, որ ստեղծվի Եվրամիության նման մի բան՝ միասնական արժույթ, տնտեսության կարգավորման միասնական (ներդաշնակեցված) մեխանիզմներ եւ այլն: Այս մասին գրում է  Ժամանակ թերթը եւ հավելում. “Կարճ ժամանակ անց պարզ դարձավ՝ անհնար է ԵՄ մոդելի նման մի բան ստեղծել այն երկրներով, որոնք չունեն զարգացած շուկայական ինստիտուտներ”:

Այդ պատճառով էլ 2007-ի տարբերակի միակ իմաստալից բանը դարձավ անդամ երկրներին ԵՄ-ից հնարավորինս հեռու պահելուն միտված դրույթը: Մաքսային միության երկրները այլ տնտեսական գոտիներ կարող են մտնել միայն միասին, եթե որոշի միության բարձրագույն մարմինը: Ղազախստանը չի կարող ազատ՝ առանց մաքսատուրքերի առեւտուր անել, ասենք, Չինաստանի հետ, եթե Ռուսաստանը չցանկանա: ԵՄ մոդելում նման սահմանափակում չկա: Եվ ԵՄ-ն շատ լավ հասկացել է, որ Մաքսային միությունը նախկին ԽՍՀՄ երկրների եվրաինտեգրումը կասեցնելու Ռուսաստանի փորձն է:

Մանրամասները Ժամանակ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ