17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Նեուժե՞լի … ՛՛. Հրապարակ

“Ոմանք Մաքսային միությանն անդամագրվելու մասին լուրն ընկալել են որպես երկրի անկախությանն ուղղված լուրջ վտանգ։ Իսկ ոմանք, հատկապես բիզնեսմեն ՀՀԿ-ականները, հարցին շատ ուրախ ու թեթև են արձագանքում։ Եվրասիական միությունը նրանք ընկալում են որպես ՀՀ համուհոտով միրգն ու բանջարեղենը ռուսական շուկայում ավելի դյուրին ու մեծ շահույթով ռեալիզացնելու հնարավորություն։ Հրապարակ թերթը գրում է, որ ի պատասխան թերթի հարցին  ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը ասել է.

“Շատ լավ է, շատ լավ, մենք պետք է հաշվարկ անենք, թե մեր երկրից որքան բանջարեղեն ա արտահանվում և ուր ա գնում, մենք պետք է հաշվի առնենք, որ մեր բնակչության որոշ մասը վատ է ապրում, ինձ թվում ա՝ էստեղ ես վատ բան չեմ տեսնում, միայն լավը, մեր աշխարհագրական դիրքն ու երկրի վիճակն եմ հաշվի առնում”։

Միտքը շարունակելով պատգամավորը ավելացրել է.”Ես կողմնակից եմ նաև Եվրոպայի հետ ջերմ հարաբերություններին: Ես ուրախ եմ  Ամերիկայի մեջ էլ բարեկամներ ունենալու համար և սա անկախության հետ ոչ մի կապ չունի: Ես մեծամասնական պատգամավոր եմ և շատ իմֆորմացված : Մեր հիմնական ժողովուրդը Ռուսաստանի հետ առնչվում է տարիներ շարունակ, ՛՛նեուժե՞լի դա մենք պիտի հաշվի չառնենք՛՛։

ՀՀԿ–ական մեկ այլ գործարար-պատգամավոր էլ՝ ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը, իր հիացմունքն արտահայտեց բիզնես ոլորտում նոր դռներ բացվելու կապակցությամբ. “Մենք 90 տարի էդ շուկայում ենք, ու էդ շուկայում մեր ապրանքը ճանաչում են, իսկ որպեսզի Եվրոպայում ճանաչեն, մեզ պետք կլինի 180 տարի։ Իսկ դուք պատկերացրեք, որ շատ գործարարներ կան, որ իրանց գործարանը ծախեն, եվրոպական շուկայում մի հատ խանութ չեն կարա դնեն”:

Մանրամասները՝  Հրապարակ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ