07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Տաղավարը ապամոնտաժվել է բնակիչների պահանջով

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Չարենցի փողոցի 59 և 61 բնակելի տների հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը ապամոնտաժել է: Որոշման հիմքում բնակիչների կողմից բարձրացված անհանգստությունները և դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան որոշումն է:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը նշել է, որ, հաշվի առնելով տաղավարի հարակից բնակելի տների բնակիչների, ինչպես նաև երթևեկության և հետիոտների անվտանգության ապահովման խնդիրները,  դեռ նախկինում Երևանի քաղաքապետարանի կողմից պահանջ էր ներկայացվել շահագործվող տաղավարը ապամոնտաժելու և գործունեությունը դադարեցնելու համար, որի իրականացումը, սակայն, դատական վիճարկումների հետ կապված, հետագձվել էր:

“Տաղավարն ապամոնտաժվում է մի քանի պատճառներով: Ի սկզբանե այն տեղադրվել է այլ նպատակով և նախատեսված չի եղել հեղուկ վառելիքի վաճառքով զբաղվելու համար: 90-ական թվականներին ոչ հիմնական շինությունների հատկացման, դրանց գործունեության հետ կապված եղել են որոշակի ընթացակարգեր, որոնք չեն նախատեսել իրավունքի նկատմամբ պետական գրացում: Հետագայում արդեն այդ ամենը կարգավորվել է օրենսդրությամբ և համապատասխան իրավական ակտերով, որի արդյունքում ներկայում նմանատիպ շինությունները ենթակա են քանդման: Ի դեպ, վերջին տարիներին տասնյակ նման տաղավարներ են ապամոնտաժվել”,- նշել է Հայկ Ասատրյանը:

Երևանի քաղաքապետարանի կողմից գործընթացը կրելու է շարունակական բնույթ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ