13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիմնանորոգեցին

 

 

 

Հիմնանորոգումից հետո նորամուտը տոնող թիվ 174 դպրոցի աշակերտությանն ու ուսուցչական կազմին 
սեպտեմբերի 11-ին հյուրընկալվեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհավորելով ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ ՀՀ քաղաքաշինության  նախարար Սամվել Թադեւոսյանը նշեց,-“Ինձ համար հաճելի պարտականություն է ներկա գտնվել  հերթական կրթական օբյեկտի շահագործման հանձնմանը:

Այս ուսումնական տարվա մեկնարկից ընդամնեը 10 օր է անցել եւ քաղաքաշինության նախարարությունը շահագործման է հանձնում 4-րդ կրթական օբյեկտը, որից երկու դպրոց գյուղական բնակավայրերում` ամբողջությամբ նոր կառուցված, երկուսը մայրաքաղաքում` հիմնանորոգված,  եւս երկուսը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ:

Եկող տարի արդեն շահագործման կհանձնվի 15 կրթական, մշակութային օբյեկտ”: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ դպրոցաշինությունը քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրներից է, ուստի առանձնահատուկ կարեւորվում է կրթական օբյեկտների տեխնիկական վիճակը:

Նախ` գնահատվում է շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը, ապա ըստ անհրաժեշտության կատարվում ուժեղացում` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը, որից հետո միայն իրականացվում է նորոգում: 

“Քաղաքաշինության նախարարությունը սկսած 2012 թվականից նախաձեռնել է կրթական, մշակութային օբյեկտների գույքագրման գործընթացը, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրությունների միջոցով պարզել շենքերի տեխնիկական վիճակը, ճշգրտելու հիմնանորոգման առաջնահերթությունները,-հավելեց Ս. Թադեւոսյանը:

Շնորհակալություն հայտնելով թիվ 174 դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանն իր հիացմունքն արտահայտեց լայնածավալ եւ հիմնավոր շինարարական աշխատանքների կատարման, լուսավոր ու հարմարավետ դպրոց  պարգեւելու առնչությամբ: 

1200 աշակերտի համար նախատեսված թիվ 174 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները իրականացրել է “Մոմիկ” ԱԿ-ն: 1979 թվականին կառւցված դպրոցում մինչ այս երբեւէ հիմնանորոգում չի իրականացվել:

Շինարարական օբյեկտի ընդհանուր մակերեսը 9334.0 քմ է: Կատարված աշխատանքների շրջանակերում հիմնանորոգվել է դպրոցի առաջին, երկրորդ եւ երրորդ մասնաշենքերը /տանիք, պատեր, միջնորմներ, սանհանգույցներ, հատակներ, դռներ, պատուհաններ եւ այլն/, այդ թվում իրականցվել է ներքին հարդարման  մեծածավալ աշխատանքներ, ինչպես նաեւ փոխվել են ներքին հաղորդակցուղիների /ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրական մատակարարման, կոյուղու/ համակարգեր: Հիմնանորոգման աշխատանքների վրա պետական բյուջեից ծախսվել է շուրջ 500 մլն դրամ:

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ