13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը կփոխի՞ որոշումը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը այսօր, սեպտեմբերի 11-ին “Գործընկերություն հանուն բաց հասարակության” հանրային քննարկմանը խոսեց Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միություն անդամակցության երկընտրանքից: 

Սաքունցը նշեց, որ հետևողական սիլիբիլիությունը Ռուսաստանի հետ Հայաստանին առանձնապես օգտակար չէ. ”Սա  վերաբերվում է և պառլամենտում, և պառլամենտից դուրս գործող քաղաքական ուժերին”:

Իրավապաշտպանը գտնում է, որ պետք է ռեալ գնահատել վիճակը և ամեն դեպքում փորձել ճիշտ կողմնորոշում ունենալ: Ըստ Սաքունցի՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կարող է կարևոր իրադարձություն դառնալ հայ ժողովրդի համար:

՛՛Ես չգիտեմ, ոնց պետք է տրամաբանական ավարտի հասցնենք այս ամենը, որովհետև ՀՀ-ում եթե որոշում է ընդունվում հայ ժողովրդի ճակատագրի հետ կապված, այն չի կարող առանց համաժողովրդական քննարկման լինել: Մենք պետք է որոշում կայացնող մարմինների հետ համադրենք ժողովրդի որոշումը: Խնդիրը դրանում է, որ ՀՀ նախագահը միանձնյա է որոշումներ կայացրել: Հարկավոր է բանավեճեր կազմակերպել, բացատրել ինչումա կոնտեքստը»՛՛,- նշեց Արթուր Սաքունցը:

Սաքունցը կարծում է, որ հարկավոր է հասնել նրան, որ ժողովրդի պահանջի ճնշման տակ Սերժ Սարգսյանը փոխի իր որոշումը.”Դա կլինի հանրաքվեի, միտինգների, աղմուկի թե ինչ տեսքով ”,-հավելեց Արթուր Սաքունցը:

Սաքունցը գտնում է, որ հարկավոր է ամեն բան անել, որ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը Մաքսային միությանը միանալու որոշումը փոխվի: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ