05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դրանց վառելա պետք, կոկորդները կտրել… Բաբուխանյանը ներողություն կխնդրի՞

“Գործընկերություն հանուն բաց հասարակության” նախաձեռնության այս պահին ընթացող քննարկմանը ելույթ ունեցավ նաև ՛՛Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան՛՛ ՀԿ-ի ղեկավար Գոհար Շահնազարյանը:

Անդրադառնալով գենդերային օրենքի ընդունման հետ կապված անախորժություններին և հասարակության վերաբերմունքին այս օրենքի վերաբերյալ Գոհար Շահնազարյանը ասաց.

՛՛Տարիներ շարունակ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները թիրախավորվել են հատուկ մարդկանց կողմից: Ես սրա մեջ լուրջ դիտավորություն եմ տեսնում՛՛:

Գոհար Շահնազարյանը նշեց, որ այս ալիքի ֆոնին կրքերը այն աստիճան են թեժացել, որ սոցիալական ցանցերում տարաբնույթ սպառնալիքներով մեկնաբանություններ են տարածվում ուղղված կանանց իրավունքները տարիներ շարունակ պաշտպանող կազմակերպությունների դեմ:

“Մասնավորապես հնչում են այսպիսի արտահայտություններ՝ դրանց վառելա պետք, կոկորդները կկտրենք և այլն: Սա արդեն տարածում է վախի մթնոլորտ, որ յուրաքանչյուր պահի փողոցում կարող ես ենթարկվել ծեծի և այլ տեսակի բռնության”,-նշեց Գոհար Շահնազարյանը:

Կոնկրետ զրպարտության մեղադրանքով ՛՛Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան՛՛ ՀԿ-ի նախագահը մեղադրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին:

՛՛Հայկ Բաբուխանյանը զրպարտելով մեր կազմակերպությանը՝ ասել է, որ մենք կոնկրետ անչափահասների շրջանում միասեռականություն ենք քարոզում, այլասերում ենք տարածում և գրանտակեր ենք՛՛,-փաստեց Գոհար Շահնազարյանը:

Գոհար Շահնազարյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը պահանջել է, որ Բաբուխանյանը ներողություն խնդրի, սակայն վերջինս շարունակել է իր անհարկի մեղադրանքները տարածել տարբեր հարթակներից:

Գոհար Շահնազարյանը նշեց, որ մեղադրանքներին վերջ տալու համար արդեն դիմել են դատախազություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ