26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Մենք այդքան արկածախնդիր չենք, որ հենց այնպես մտնեինք Մաքսային միություն՛՛ /վիդեո/

Տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ չի կարող խոսել Մաքսային միության պայմանագրի կամ ասոցացման համաձայնագրի մասին, քանի որ կոնկրետ փաստաթուղթ չի տեսել: Բայց, ըստ նրա, անկախ նրանից, որտեղ ենք մտնելու, ունենալու ենք սուվերենության, Արցախի եւ սահմանների բացակայության հարց:

 “Ի վերջո, չի կարելի բախտորոշ հարցերը միանգամից ընդունել: Փաստ է, որ երկու ընտրության դեպքում էլ կոնկրետ կորուստ ենք արձանագրելու”,- վստահ է Հարություն Մեսրոբյանը:

Տնտեսագետի հետ համաձայն չէ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանը: “Մենք այդքան արկածախնդիր չենք, որ հենց այնպես մտնեինք Մաքսային միություն: Կարող եք ինձ ասել` ինչու պիտի Ռուսաստանը մեզ ավելի էժան վաճառի գազը, քան Ուկրաինային: Ինչու պիտի նա ապահովի մեր անվտանգությունը:

Հաստատ` ոչ մեր սիրուն, կապույտ  աչքերի համար: Բայց ինչու, երբ գալիս է պայմանագիր կնքելու ժամանակը, Ռուսաստանը դառնում է վատը: Վտանգը, անշուշտ, մշտական է: Բայց, կրկնում եմ, չի նշանակում, թե մենք այնքան արկածախնդիր ենք, որ կարող ենք Հայաստանը տանել ոչ շահավետ ճանապարհով”,- ասաց պատգամավորը:

Այվազյանի խոսքով, Եվրոպական ասոցացման համաձայնագրով  տնտեսական առումով տարանջատվում էր Հայաստանի եւ Արցախի սահմանների միջեւ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ