02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 3, 2013

Բիզնես-վումենը “գցել” է սյունեցիներին. Ժողովուրդ

Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն ահազանգած Սյունիքի մարզի բնակիչները պատմեցին, որ իրենք աշխատում են գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող Լիճքի Սիփանի մեկ հանքավայրում ու ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: Նրանք վրդովված նշեցին, որ իրենք վտանգավոր աշխատանք են կատարում, սակայն վաստակած գումարի մասին չեն կարողանում պարզաբանում ստանալ ղեկավարությունից: Թերթը երեկ չկարողացավ կապվել գործարար կնոջ հետ, քանի որ նա չէր […]

Դաշնակցությունում ցնցված են. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի ՀՅԴ աղբյուրները հայտնել էին, որ ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մեկ տարի առաջ սկսել էր գերմաներերն պարապել: Հարցին, թե` անգլերեն գիտես, գերմաներենը ինչիդ է պետք,  նա արձագանքել է` լեզու է, էլի: Թերթը հիշեցնում է, որ ըստ իրենց աղբյուրների, առաջիկայում Հովհաննիսյանը դեսպան է նշանակվելու Գերմանիայում, սակայն համառորեն չի արձագանքում սույն տեղեկություններին: Ըստ նույն աղբյուրների, […]

Հայ ռազմագերու հարազատները բողոքի ցույց կանեն. Ժամանակ

Ադրբեջանում գերության մեջ պահվող Հակոբ Ինջիղուլյանից ընտանիքը լուրեր չունի: Հակոբի հորեղբայրը “Ժամանակ”-ին ասաց, որ եթե Կարմիր Խաչը քայլեր չձեռնարկի,  գյուղացիներով հավաքվելու են: “Բողոքի ցույց կանենք, բայց ինձ թվում է, որ պիտի աշխատի այս տարբերակը”,-ասել է նա: Հորեղբայրը նաեւ տեղյակ չէր այն լուրերից, որ Հակոբին տեղփոխել են երրորդ երկիր: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Նոր կոալիցիա՞. Չորրորդ իշխանություն

Ազգային ժողովի 4 խմբակցությունները՝ Հայ Ազգային Կոնգրեսը, “Բարգավաճ Հայաստանը”, “Ժառանգությունը” եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեռեւս արձակուրդներից առաջ որոշել էին աշնանային նստաշրջանը սկսել որոշ միասնական քաղաքական նախաձեռնություններով, որոնք իրենց քաղաքական-հասարակական հնչեղությամբ աշխուժություն կմտցնեին խորհրդարանական կյանքում։ Այս մասին գրում է “Չորրորդ իշխանությունը”: Թերթի տեղեկություններով՝ խոսքը միասնական այնպիսի նախաձեռնությունների մասին էր, որի հրապարակայնացումը լրջորեն անհանգստացնելու էր ՀՀ իշխանություններին։ […]

Եւս մի մականունավոր. Հրապարակ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը եւս համալրեց մականունավորների շարքը, նրան կոչում են օմբուդսմենթ։  Ըստ “Հրապարակի”, ոստիկանության համակարգում վերջինիս սկսել են այսպես կոչել այն բանից հետո, երբ Անդրեասյանը սկսեց ակտիվանալ ոստիկանության դեմ եւ պարբերաբար քաղաքացու շահերից բխող հայտարարություններով հանդես գալ։ Չնայած ոստիկանությունում նրան յուրային են համարում։ Հենց վերջինիս երկակի պահվածքը՝ “կողմ ըլլալով դեմ ըլլալ”–ն էլ բնութագրվել […]

Կշարունակի՞ պաշտոնավարել գլխավոր դատախազը. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման վերջնաժամկետը։ Սակայն, ինչպես փոխանցում են “Ժողովուրդ”–ի աղբյուրները, Ա. Հովսեփյանի վերանշանակման հարցը,  որն ամիսներ առաջ համարվում Էր փակված թեմա, կարծես թե վերանայվել Է։  Չի բացառվում, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը որոշի Հովսեփյանին “ձեռք չտալ”։ Բայց, չնայած այս հանգամանքին, իշխանական կուլիսներում շարունակում են […]

Մահացել է Լեւոն Անանյանը

66 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է  Հայաստանի գրողների միության նախագահ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լեւոն Անանյանը:  Լեւոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք պարբերականներում եւ միաժամանակ խմբագրել “Մանկավարժ”» թերթը։ 1975 […]

Լարիսա Ալավերդյանի կոչը Սամվել Ալեքսանյանի օգտին ակցիա իրականացնող կանանց

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը,  այսօր,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև “Փակ շուկա” պատմաճարտարապետական հուշարձան համարվող կառույցի շուրջ, վերջին շրջանում առաջացած  աննախադեպ աղմուկի մասին: Իրավապաշտպանը այն կապեց գործող իշխանության վարած քաղաքականության հետ.”Դա նշանակում է, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, երկրորդը դա նշանակում է, որ քրեաօլիգարխիկ առանձին խմբեր են թե շերտ են՝ գործում են: Փակ շուկայի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի