06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Կշարունակի՞ պաշտոնավարել գլխավոր դատախազը. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման վերջնաժամկետը։ Սակայն, ինչպես փոխանցում են “Ժողովուրդ”–ի աղբյուրները, Ա. Հովսեփյանի վերանշանակման հարցը,  որն ամիսներ առաջ համարվում Էր փակված թեմա, կարծես թե վերանայվել Է։

 Չի բացառվում, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը որոշի Հովսեփյանին “ձեռք չտալ”։ Բայց, չնայած այս հանգամանքին, իշխանական կուլիսներում շարունակում են որոշ արժանահավատ թեկնածուների “առաջ մղել”։

Ըստ այդմ, լուրեր կան, որ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի համար Ս. Սարգսյանի մոտ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ են բարեխոսել՝ որպես գլխավոր դատախազի արժանի թեկնածու։

Իր խողովակներով գլխավոր դատախազի պաշտոնի լոբբինգն է իրականացնում նաեւ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը։ Սակայն հարցը վերջնականապես կլուծվի մոսկովյան այցից հետո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ