04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լարիսա Ալավերդյանի կոչը Սամվել Ալեքսանյանի օգտին ակցիա իրականացնող կանանց

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը,  այսօր,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև “Փակ շուկա” պատմաճարտարապետական հուշարձան համարվող կառույցի շուրջ, վերջին շրջանում առաջացած  աննախադեպ աղմուկի մասին:

Իրավապաշտպանը այն կապեց գործող իշխանության վարած քաղաքականության հետ.”Դա նշանակում է, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, երկրորդը դա նշանակում է, որ քրեաօլիգարխիկ առանձին խմբեր են թե շերտ են՝ գործում են: Փակ շուկայի հետ կապ ունի ոչ թե առանձին անձը, այլ սա անիշխանության կամ իշխանության անզորության մասին է խոսում”,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանի դիտարկմամբ այսօր բազմաթիվ պատմամշակութային կառույցներ են քանդվում, սակայն անգամ քաղաքացիական նախաձեռնության անդամները չեն կարողանում ամեն տեղ լինել.”Քաղաքացիական հասարակությունը ազատ է և ինքը ընդհամենը ընտրում է ամենահնչեղը, ամենահասանելին, ամենասինթետիկը”,-նկատեց Լարիսա Ալավերդյանը:

Նրա կարծիքով Երևանի կենտրոնում տեղի ունեցածը հնարավոր չէ չդատապարտել:

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը սակայն գտնում է, որ պատմաճարտարապետական կառույցը չի տուժի վերանորոգման արդյունքում, ընդհակառակը պահպանելով իր նշանակությունը կդառնա առևտրի կետ, որը 700 մարդու կապահովվի աշխատանքով:Նրա կարծիքով ճարտարապետների մի խումբ արդեն եկել է եզրակացության որ ամեն ինչ իր հունով է ընթանում:

Լարիսա Ալավերդյանը դատապարտում է նաև Փակ շուկա տարածքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի օգտին ակցիա իրականացրած կանանց վարքագիծը.”Կոչ եմ անում այդ կանանց պահել բոլորիս մեջ մտած հայ կնոջ պատկերը և այլևս այդպիսի պատվերներ չընդունել”,-հավելեց Լարիսա Ալավերդյանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ