Նոր կոալիցիա՞. Չորրորդ իշխանություն
Ազգային ժողովի 4 խմբակցությունները՝ Հայ Ազգային Կոնգրեսը, “Բարգավաճ Հայաստանը”, “Ժառանգությունը” եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեռեւս արձակուրդներից առաջ որոշել էին աշնանային նստաշրջանը սկսել որոշ միասնական քաղաքական նախաձեռնություններով, որոնք իրենց քաղաքական-հասարակական հնչեղությամբ աշխուժություն կմտցնեին խորհրդարանական կյանքում։
Այս մասին գրում է “Չորրորդ իշխանությունը”:
Թերթի տեղեկություններով՝ խոսքը միասնական այնպիսի նախաձեռնությունների մասին էր, որի հրապարակայնացումը լրջորեն անհանգստացնելու էր ՀՀ իշխանություններին։ Սակայն խմբակցությունների կողմից “նախաստորագրման” ակտը այս օրերին չի կայանում այն պարզ պատճառով, որ ՀՅԴ-ն ընղհատակ է անցել:
ՀՅԴ-ի այս անհասկանալի պահվածքը թերթը բացատրում է ՀՅԴ-ում սպասվելիք փոփոխություններով։ Բոլոր նշանները կան պնդելու, որ ՀՅԴ-ականները ոչ միայն դեսպանների պորտֆելներ են վերցնելու, այեւ ՀՀԿ-ի հետ “կոալիցիոն” գործընկերություն են սկսելու:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: