“Դարձի’ր հերոս, նվիրի’ր արյուն”

“Դարձի’ր հերոս, նվիրի’ր արյուն” ծրագրի շրջանակներում օգոստոսի 30-ին Թումանյանի այգում իրականացվեց արյան դոնորության վերաբերյալ առաջին հանդիպում քննարկումը: Մասնակիցները երիտասարդներ էին, ովքեր անտարբեր չեն այս խնդրին: Արյան դոնորության վերաբերյալ համապատասխան ինֆորմացիային ծանոթանալուց հետո, մասնակիցները խաղացին դերային խաղ, վերլուծեցին այն: Ծրագիրն իրականացվում է “ՆաիրիԱշխարհ” բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչությանև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությանշնորհիվ: […]