10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանի լուծումը` ռոմանտիկ մթնոլորտ` լուրջ խնայողությամբ. Հայկական ժամանակ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում, ըստ “Հայկական ժամանակ”-ի տեղեկությունների, բուխարի (կամին) են տեղադրում։ Բուխարի ունենալով եւ փայտ վառելով ԱԺ նախագահը կարող է ձմռանը տաքանալ ավելի էժան, քան դա կաներ բարձրացած սակագնով գազ վառելու դեպքում։

Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանը համատեղում է հաճելին եւ օգտակարը՝ ռոմանտիկ մթնոլորտ գումարած լուրջ խնայողություններ։ Աժ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը երեկ թերթի թղթակցի հարցին ճի՞շտ է, որ Աժ նախագահի աշխատասենյակում բուխարի է տեղադրվում, պատասխանել է. “Աժ նախագահի սենյակը չի վերանորոգվում”։

Նա հայտնել է, որ ներկայումս վերանորոգվում է խորհրդակցական սենյակը, իսկ թե արդյոք բուխարին այնտեղ է տեղադրվում՝ չի մանրամասնել”,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ