02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 3, 2013

Զինվորը հանկարծամահ է եղել

Տավուշի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող 31-ամյա  Ալիկ Հայկի Ջանվելյանը պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո  սեպտեմբերի 3-ին սահմանագոտում հանկարծամահ է եղել:  Վարժություններից հետո նա վատ է զգացել եւ հիվանդանոց տանելուց հետո մահացել է: Այս մասին Henaran.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի  խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: 

Ֆրանսահայերը Արցախում են

Սեպտեմբերի 3-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Արցախ այցելած Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի հայկական միության պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց ս.թ. հունիսի 11-ին ԼՂՀ Մարտունի եւ Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջեւ ստորագրված բարեկամության հռչակագիրը։ Հանդիպմանը քննարկվել են այդ երկու քաղաքների միջեւ կապերի հաստատման եւ ամրապնդման ուղիները:   ԼՂՀ ԱԳՆ մամուլի […]

Իշխանությանը մեծ գումարներ են խոստացել

”Եվրոպայի արժեքային համակարգն առաջ է անցել, տղամարդիկ իրար հետ են ամուսնանում, կանայք իրար հետ են ամուսնանում, և բազմաթիվ այլ բաներ: Հայ մարդ ենք, մենք կարո՞ղ է մեզ պատկերացնենք այդպես, դա ահավորություն է: Նրա հետ ընկերություն անողը պետք է կրի այդ արժեքները”,-Henaran.am-ի հետ զրույցում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման առնչությամբ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: […]

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Արցախի արտադրական ձեռնարկությունների հնարավորություններին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունը ԼՂՀ-ի վարչապետ Արա Հարությունյանի եւ ԼՂՀ-ի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մի քանի արտադրական ձեռնարկություններ: Վարչապետը նախ եղել է Կարմիր շուկայի ձեթի արտադրության գործարանում` ծանոթացել տեղական հումքով ձեթի արտադրության ընթացքին ու առաջիկա ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, իսկ հումքը` արեւածաղիկը, ստացվում է […]

Բրիտանուհին սպասում է աքլորի սատկելուն, որպեսզի ստանա իր ադամանդե ականջօղը

Բրիտանուհին որոշել է համբերատար սպասել իր աքլորի սատկելուն, որը պատահաբար կուլ է տվել նրա սիրելիի նվերը` 450 դոլար արժողությամբ ադամանդե ականջօղը: Զույգն աքլորին տարել է անասնաբույժի մոտ, ով ասել է, որ ականջօղը թռչունի ստամոքսում է մնացել: “Անասնաբույժն ասաց, որ կարող է վիրահատական միջամտությամբ հանել ականջօղը, բայց դրանից աքլորը կարող է սատկել, իսկ դա շատ կվշտացնի […]

Գեներալ Մանվելն աշխատում է նույնիսկ հիվանդանոցում

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը օգոստոսի 30-ից է բուժում ստանում “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա խորհրդական Վարդան Վարդանյանը: “Արտառոց ոչինչ չկա, հետվիրահատական բարդություններ են: Նա արդեն ապաքինվում է եւ նույնիսկ աշխատանքային տրամադրություն ունի”,-ասաց խորհրդականը: Գեներալ պատգամավորին բժիշկներն հավաստիացրել են, որ մեկ-երկու […]

Ֆիլմ` մերկ Պուգաչովայի մասնակցությամբ

Երգչուհի Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը` ռեժիսոր և սցենարիստ ալեքսանդր Ստեֆանովիչը, որոշել է երգչուհու մասին ֆիլմ նկարահանել: այն պատրաստ կլինի հաջորդ տարի ու նվիրված կլինի երգչուհու 65-ամյակին: ֆիլմի հիմքում ընկած կլինեն հիշողություններն ու վավերագրական ֆիլմերը, այս մասին հաղորդում է heat.ru-ն: Երգչուհուն կմարմնավորի երիտասարդ դերասանուհի Լենկոմա Ալեքսանդրա Վոլկովան: Ռեժիրսորը նշել է, որ հանդիսատեսը «երիտասարդ Պուգաչովային մերկ կտեսնի»: […]

Սարգյան-Պուտին հանդիպմանը հետւել է նախագահների համատեղ հայտարարությունը

Այսօր Մոսկվայում կայացած Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում: Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի արդյունքների վերաբերյալ Մոսկվա, 3 սեպտեմբերի, 2013թ. Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. […]

Դեսպան Չարչօղլյանի հանդիպումները

Սեպտեմբերի 2-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց  Քուվեյթի Պետության բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար դոկտոր Նայֆ Ֆալլահ Ալ-Հաջրաֆի հետ: Դեսպանը շնորհավորեց պարոն Ալ-Հաջրաֆին նախարարի պաշտոնում վերանշանակվելու  կապակցությամբ: Հանդիպման ընթացքում ընդգծվեց  կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների հարաբերություններում արձանագրված առաջընթացն ու քննարկվեցին փոխգործակցության հետագա խթանման հեռանկարները:  Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին միջբուհական համագործակցության ներկա մակարդակից՝ պատրաստակամություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված