19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գեներալ Մանվելն աշխատում է նույնիսկ հիվանդանոցում

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը օգոստոսի 30-ից է բուժում ստանում “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա խորհրդական Վարդան Վարդանյանը:

“Արտառոց ոչինչ չկա, հետվիրահատական բարդություններ են: Նա արդեն ապաքինվում է եւ նույնիսկ աշխատանքային տրամադրություն ունի”,-ասաց խորհրդականը: Գեներալ պատգամավորին բժիշկներն հավաստիացրել են, որ մեկ-երկու օրից տուն կգնա:

 Նշենք, որ վերջերս Մանվել Գրիգորյանը  վիրահատվել է  Փարիզում:

Մեր տեղեկություններով, նա իր տեսակետներն է ներկայացրել ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին: Նույնիսկ օրակարգն է քննարկվել նրա հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ