17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դեսպան Չարչօղլյանի հանդիպումները

Սեպտեմբերի 2-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց  Քուվեյթի Պետության բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար դոկտոր Նայֆ Ֆալլահ Ալ-Հաջրաֆի հետ: Դեսպանը շնորհավորեց պարոն Ալ-Հաջրաֆին նախարարի պաշտոնում վերանշանակվելու  կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում ընդգծվեց  կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների հարաբերություններում արձանագրված առաջընթացն ու քննարկվեցին փոխգործակցության հետագա խթանման հեռանկարները:  Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին միջբուհական համագործակցության ներկա մակարդակից՝ պատրաստակամություն հայտնելով առավելագույն ջանքեր գործադրել այն որակական նոր մակարդակի հասցնելու համար:

Նույն օրը դեսպան Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի և իսլամական հարցերի նախարար Շարիդա Աբդալլահ Ալ-Մաուշարջի հետ: Քննարկվեցին արդարադատության բնագավառում երկու երկրների միջև  համագործակցության ծավալման և ընդլայնման հեռանկարները:

Սեպտեմբերի 3-ին Քուվեյթում ՀՀ դեսպանը հանդիպեց Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Մարզուկ Ալի Ալ-Ղանեմի հետ: Դեսպանը շնորհավորեց Մարզուկ Ալ-Ղանեմին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և փոխանցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը:

Հանդիման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Քուվեյթի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձան Քուվեյթի Ազգային ժողովի նախկին նախագահ Ալի Ռաշեդի՝ Հայաստան այցելության արդյունքներին ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Երկուստեք  ընդգծվեց միջխորհրդարանական բարեկամություն խմբերի միջև շփումների ակտիվացման և շարունակականության ապահովման, պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, երկու երկրների օրենսդիր կառույցների միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնման  կարևորությունը:

Հանդիպման քննարկվեցին նաև տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ