26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանությանը մեծ գումարներ են խոստացել

”Եվրոպայի արժեքային համակարգն առաջ է անցել, տղամարդիկ իրար հետ են ամուսնանում, կանայք իրար հետ են ամուսնանում, և բազմաթիվ այլ բաներ: Հայ մարդ ենք, մենք կարո՞ղ է մեզ պատկերացնենք այդպես, դա ահավորություն է: Նրա հետ ընկերություն անողը պետք է կրի այդ արժեքները”,-Henaran.am-ի հետ զրույցում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման առնչությամբ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Հաջորդ կարևոր հարցը, որ անհանգստացնում է Բոստանջյանին Հայաստանի անվտանգության հարցն է:  

”Մենք ոչ հարմար աշխարհագրական դիրքում ենք գտնվում, և ուզած-չուզած պետք է ունենանք հնարավորինս կայուն, հուսալի անվտանգության համակարգ”,-նշեց նա: 

Հարցին, թե արդյոք արժե այդ ամենը զիջել հանուն տնտեսական զարգացման, Բոստանջյանը պատասխանեց. ”Գոնե առաջին տեսանելի տարիների կտրվածքով հաջողությունները շատ չեմ պատկերացնում, որովհետև հաջողությունները պետք է պայմանավորված լինեն արտահանման հանգամանքով, իսկ այսօր մեզ մոտ արտադրական հարաբերությունները, կուլտուրան, ինչպես նաև հատուկ պետական մարմինները, որոնք ուզում են գումար լցնել պետակաբ բյուջե և գործարար աշխարհի կոկորդից բռնել ու բաց չեն թողնում, այդպիսի հարաբերությունների պայմաններում մենք ի՞նչ կարող ենք արտադրել, որ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունենա”:

Վարդան Բոստանջյանը վստահ է, որ Եվրամիությունն ընդամենը մեծ գումար է խոստացել հայաստանյան իշխանություններին, ”որպեզի մեր հայացքներն ուղղենք իրենց ու իրենց արժեքների ուղղությամբ, ահա թե ինչու է իշխանությունը կողմ”,-եզրափակեց տնտեսագետը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ