10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ինչով թող մտահոգվի ԱՄՆ դեսպանը. Իրավունք

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը իրեն թույլ է տալիս հայտարարել, թե կրոնական կազմակերպությունները պետք է Հայաստանում քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունենան:  “Իրավունք”-ը այս առնչությամբ փորձել է մեկնաբանություն ստանալ  Կոմիտաս վարդապետ Հովնանյանից:

“Երբ ԱՄՆ դեսպանը իրեն իրավունք է տալիս Հայ եկեղեցուն, ժողովրդին ինչ-որ տեղ քննադատելու, ես կարող եմ ասել մեկ բան, Հայաստանում ոչ ոք չի մեղադրվում իր հավատամքին հետեւելու համար, այլ մեղադրում են հոգեորսության մեջ: Նրանք փորձում են մարդկանց խաբելով, կեղծ խոստումներով իրենց բուբ հավատքից շեղեն եւ տանեն անհասկանալի շարժումների հետեւից”,-ասել է վարդապետը:

Նրա խոսքով, ինքը ուրախ է, որ դեսպանը “մտահոգ” է կրոնական խնդիրներով, բայց կուզեր, որ նա ավելի մտահոգ լինի, որ Թուրքիան եւ Ադրբեջանը վերացնեն Հայոց աշխարհը շրջափակման ենթարկելը: “Դեմոկրատիա չի նշանակում խոսել միայն նյութերի մասին, որը ցանկալի է, այլ նշանակում է, պաշտպանել ժողովրդի իրավունքը այնտեղ, որտեղ ոտնահարվում է:

Այս պարագայում մի ամբողջ երկրի ժողովրդավարության դեմքն է ոտնահարվում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Ես ուրախ կլինեի, եթե պարոն Հեֆֆերնին այս հարցը հուզեր”,-ասել է Կոմիտաս վարդապետը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ