08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Մարդ է կորել

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հուլիսի 8-ին, ժամը 03.48-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի սարերում կորել է քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Հայաստանում Մեռելոց է, օրն՝ ոչ աշխատանքային

Երեկ Հայ Առաքելական եկեղեցին նշեց Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնը: Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոների հաջորդ օրը մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է  հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին: Նշենք նաեւ, որ  2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, […]

“Ոսկե ծիրանի” տասնամյա հագեցած պատմությունը գնահատելի եւ խրախուսելի իրողություն է. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի մասանկիցներին: Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ. “Ջերմորեն ողջունում եմ “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին: Երեւանում անցկացվող արդեն տասներորդ՝ հոբելյանական փառատոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ նախաձեռնողներին եւ իրականացնողներին: Մենք դեռ շատ անելիքներ ունենք համաշխարհային կինոքարտեզի վրա մեր դիրքն ամրապնդելու համար, ուստի առանձնահատուկ կարեւորություն […]

Պատահար Վրաստանում. տուժել են հայեր

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հուլիսի 7-ին, ժամը 08.41-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.46-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ուղեւորվելիս՝ Շուլավերի բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել Ճանապարհա-տրանսպորտային պատահար:  Դեռեւս չբացահայտված հանգամանքներում “Շեվրոլե” մակնիշի K175EE/RUS պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ ՀՀ քաղաքացի Արմեն Գալակտյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել է, ինչից […]

Մեծցրին, մեծցրին, սակայն մի բան չփոխվեց.Ազնավուր /վիդեո, ֆոտո/

Մինչ “Ոսկե ծիրան”` Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական փառատոնի հանդիսավոր բացումը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ նրա “Աստղի” բացումը: Մոտենալով իր “Աստղին”՝ մեծ շանսիոնեն կտրեց ժապավենը եւ իր խորհրդանշական աստղը երկինք բարձրացավ ծափահարությունների ներքո: Ողջունելով բոլորին՝  Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասաց, որ ուրախ է՝ մեծ Հային Հայաստանում նորից տեսնելու համար: “Մեծցրին, […]

Աբովյանի քաղաքապետը ամսական 15 հազար դրամ չունի՞.վտանգված է թատրոնի գոյությունը

Թատերագիր Լեւոն Մութաֆյանը “Ֆեյսբուքի” իր էջում անդրադարձել է Աբովյանի թատրոնին: Ըստ գրառման, ընտանեկան բիզնեսի համար նոր տարածք ունենալու նպատակով, Աբովյանի քաղաքապետը՝ Գագիկ Ծառուկյանի  փեսան, փակում է մի հին ու ավանդույթներ ունեցող թատրոն: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Աշոտ Չթչյանը թերթերից մեկին ասել է. ,, Ամբողջ խնդիրը այդ 8 հոգին չեն, վիճակը շատ ավելի վատ է, այսինքն` նվազագույն […]

Ներկայացվեցին “Հայկական համայնապատկեր”-ի ֆիլմերը

  Մոտ երեք ժամից  Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա “Ոսկե ծիրան” 10-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը: Դրան կնախորդի Ազնավուրի անվան հրապարակում Շառլ Ազնավուրի աստղի տեղադրումը: Իսկ մինչ այդ մամուլի ասուլիսում ներկայացվեցին “Հայկական համայնապատկեր” անվանակարգերում առաջադրված ֆիլմերը:   “Հայկական համայնապատկեր” անվանակարգում  ներկայացված Ջիվան Ավետիսյանի “Ընդհատված մանկություն” ֆիլմի պատմությունը  իրական է: Այն մի դրվագ […]

Մայրաքաղաքում նշվեց Վարդավառը /վիդեո/

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը այս տարի նշում է  հուլիսի 7-ին: Այն  հինգ տաղավար տոներից մեկն է եւ խորհրդանշում է Քրիստոսի այլակերպության հիշատակը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, օրը առավել բովանդակալից եւ հիշարժան դարձնելու նպատակով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախատեսված են տոնական տարաբնույթ միջոցառումներ: […]

ՀԱԿ-ը հաստատեց հանձնաժողովների ղեկավար կազմերը

Հուլիսի 6-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է փոխնախագահ Արամ Մանուկյանը:  Նիստի ընթացքում փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ 2013թ. ամառային նստաշրջանի, ինչպես նաեւ ԵՄ ներկայացուցիչների հետ ասոցացման պայմանագրի նախաստորագրման շուրջ տեղի ունեցած քննարկումների, իսկ փոխնախագահ Արամ Մանուկյանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի հետ համատեղ  Գյումրիում, Վանաձորում եւ Աբովյանում անցկացված երիտասարդական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի