05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Պատահար Վրաստանում. տուժել են հայեր

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, հուլիսի 7-ին, ժամը 08.41-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.46-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ուղեւորվելիս՝ Շուլավերի բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել Ճանապարհա-տրանսպորտային պատահար: 

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում “Շեվրոլե” մակնիշի K175EE/RUS պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ ՀՀ քաղաքացի Արմեն Գալակտյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել է, ինչից ավտոմեքենայի ուղեւորներ ՀՀ քաղաքացիներ Առուստամ Առուստամյանը (ծնվ. 1958 թ.), Մարինե Գեւորգյանը (ծնվ. 1965 թ.), ՌԴ քաղաքացիներ Ռոման Առուստամյանն (ծնվ. 1999 թ.) ու Ալեկսի Առուստամյանը (ծնվ. 2002 թ.)տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մառնեուլի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Առուստամ Առուստամյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը` բավարար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ