19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մայրաքաղաքում նշվեց Վարդավառը /վիդեո/

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը այս տարի նշում է  հուլիսի 7-ին: Այն  հինգ տաղավար տոներից մեկն է եւ խորհրդանշում է Քրիստոսի այլակերպության հիշատակը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, օրը առավել բովանդակալից եւ հիշարժան դարձնելու նպատակով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախատեսված են տոնական տարաբնույթ միջոցառումներ:

Վաղ առավոտից տոնականորեն զարդարված ջրցան մեքենաները  լվացվել են երեւանյան գլխավոր ու երկրորդական փողոցները: Մայրաքաղաքի փոքր կենտրոնում նաեւ շրցան մեքենաների շքերթ է կազմակերպվել, որից հետո մեքենաները, օրվան անհամբեր սպասող երեխաներին եւ, ինչու չէ, նաեւ մեծերին ջրով ապահովելու համար՝ ուղեւորվել են դեպի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների հրապարակներ, այգիներ ու մարդաշատ այլ վայրեր, նաեւ բակային տարածքներ:  

 Տեղեկատվությունը Henaran.am-ին տրամադրել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Henaran.am-ի տեսախցիկը Ավանի բակերից մեկում արձանագրել է, թե ինչպես երեխաները ջրում միմյանց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ