06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 1, 2013

Սպորտային մեքենան վրաերթի է ենթարկել 17 մարդու /վիդեո/

Լեհական Պոզնան քաղաքում “Gran Turismo Polonia” ավտոշոուի ժամանակ շվեդական արտադրության “Koenigsegg” սպորտային  ավտոմեքենայի վարորդը կորցրել է վերահսկողությունը եւ վրաերթի ենթարկել շոուի հանդիսատեսին: Արդյունքում` 17 մարդ վիրավոր է, որոնցից 4-ը ծանր վիճակում են: Բժշկական օգնություն ստացած մարդկանց արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Հիվանդանոցում մնում է 5 մարդ, որոնիցից 2-ը երեխաներ են: Ոստիկանության տվյալներով` վարորդը սթափ վիճակում […]

Էպոսագետը անմեղսունա՞կ.Սեդրակյանը հերքում է /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ԱԻՄ  նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությանը ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Ավետիսյանը ներկայացրեց մի քանի միջնորդություններ: Դրանք հիմնականում դատաբժշկակական, դատաձգաբանական կարգի էին: Սակայն նա ներողություն խնդրեց ամբաստանյալներից եւ դատարանին միջնորդեց նշանակել դատահոգեբանական փորձաքննություն: Ըստ պաշտպանի, նրանք գուցե անմեղսունակ են: Իսկ պաշտպանին նման կասկածի առիթ է տվել […]

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած պայթյունի արդյունքում 12 մարդ է զոհվել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հարավային մասում գտնվող ֆուտբոլի դաշտի մոտ` խաղի ժամանակ, պայթյուն է տեղի ունեցել: “Reuters”-ի հաղորդմամբ` 12 մարդ զոհվել է, 24-ը` վիրավոր են: “AFP”-ի տվյալներով` զոհերն 9-ն են, ընդ որում` նրանց թվում են 16 տարեկանից ցածր տղաներ, որոնց թվում եւ ֆուտբոլիստներից են, եւ հանդիսատեսից:  Վերջին օրերի ընթացքում սա արդեն 2-րդ հարաձակումն է ֆուտբոլասերների վրա […]

Ոչ թե սեր, այլ օրգա՞զմ

Սեքսոպաթոլոգ, հոգեթերապևտ  Մարատ Զաքարյանը այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց սեռական աններդաշնակության և դրա տեսակների մասին: Հոգեթերևապևտ, սեքսոպաթոլոգը նախ տեղեկացրեց, որ բոլոր զգացմունքներից ամենակարևորը ոչ թե ինչպես ընդունված է համարել “սերն” է, այլ օրգազմը: Այդ պատճառով էլ նա նպատակ ունի իրազեկել հասարակությանը այդ բնական երևույթը կանխարգելող պատճառների մասին: Առաջին պատճառը, որը կարող է […]

էպոսագետն ու դատավորը “բախվեցին” /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատաքննությունը:  Ըստ մեղադրանքի, ամբաստանյալները երեք են՝ էպոսագետ  Վարդան Սեդրակյանը, Սամվել Հարությունյանն ու Խաչիկ Պողոսյանը: Դատարանում նրանք արդեն հարցաքննվել են: Վարդան Սեդրակյանը միջնորդեց դատարանին՝ փոխել խափանման միջոցը եւ ազատել կալանքից, ասաց` կարող է նոր ցուցմունք տալ: Դատավոր […]

“Հայրենիքիս զինվորն եմ” երիտասարդական ճամբարում մարզական ռեկորդ է սահմանվել

Հունիսի 30-ին Դիլիջանում տեղի ունեցավ “Հայրենիքիս զինվորն եմ” երիտասարդական ճամբարների փակման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը և ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը: Մեկ ամսվա ընթացքում երիտասարդական ճամբարներին մասնակցել են 16-ից 22 տարեկան 350 երիտասարդներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից: Երիտասարդական ճամբարների վերջին օրը ճամբարի մասնակից ջավախահայ Սիս Միքայելյանը սահմանել է […]

Հայ տղամարդիկ տառապում են կրծքի քաղցկեղով /վիդեո/

Կրծքի քաղցկեղով տառապող 36 տղամարդիկ այսօր բուժում են ստանում” Հայ-Ամերիկյան առողջություն”  բժշկական կենտրոնում: Henaran.am-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը  նշեց, որ տղամարդկանց կրծքի քաղցկեղը նոր հիվանդություն չէ, պարզապես տղամարդիկ դժվարանում են դրան հավատալ. ”Մի տեսակ անընդունելի, անհասկանալ է տղամարդու մոտ կրծքի քաղցկեղ, այ սա է պատճառը, որ բժշկի վաղօրոք չեն գալիս: Դրա համար էլ […]

Ակրոբատը հնարք կատարելիս մահացել է /վիդեո/

Կանադական “Cirque de Soleil”-ի ակրոբատ Սառա Գիյար Գիյոն  Լաս Վեգասում տեղի ունեցած “Կա” ներկայացման ժամանակ մահացել է: Ներկայացման ժամանակ նա հնարք է կատարելիս եղել 15 մետր բարձրության վրա եւ ընկել է:  “Cirque de Soleil”-ի  հիմնադիր Գի Լալիբերտեն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ խոր վշտով է համակված եւ իր ցավակցությունն է հայտնում արտիստի ընտանիքին: Նշվում […]

Երեւանում տեղի է ունեցել “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

Հունիսի 30-ին Երեւանում տեղի է ունեցել “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը հաստատել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ 2012թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը՝ հաշվի առնելով Ընկերության Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը:  Քննարկվել է նաեւ 2012 թվականի շահաբաժինների վճարման հարցը եւ որոշում ընդունվել շահաբաժինները բաժնետոմսերի դիմաց չվճարել եւ չբաշխել՝ հաշվի առնելով ընկերության կողմից 2012թ. ընթացքում կրած վնասը՝ 64,9 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի