08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2013

Ինքնասպան եղած ցմահ դատապարտյալի հայրը բացառում է

Հունիսի 19-ին, ժամը 20:40-ին Նուբարաշեն ՔԿՀ-ի պատժախցում , ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով՝ ինքնասպանություն է գործել ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանը: Նա պատժախուց էր տեղափոխվել հունիսի 11-ին աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար:Նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տասնօրյա տույժ:”Ժամանակ” թերթի թղթակիցը երեկ զրուցել է ինքնասպան եղած ցմահ դատապարտյալի հոր՝ Արմեն Հազրոյանի հետ:Հարցին, թե ինչու է Մանվել Հազրոյանը […]

Սամվել եւ Նավասարդ Կճոյանը նույն մարդն է. Չորրորդ ինքիշխանություն

“Հո ապուշ չէինք նման կեղծիք հրապարակել, ո՞նց կարող է պետական ռեգիստրի տվյալները կեղծես ու կեղծ փաստեր հրապարակես”.  երեկ “Սիվիլնեթի” վիդեոտաղավարում հայտարարել է “Հետք” էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։  “Չորրորդ ինքնիշխանություն” թերթն է գրում այս մասին: “Հայկական օֆշորի պատմությունը նախադեպային է, որովհետեւ ինչքան էլ ուսումնասիրեք համացանցում, դեռ դեպք չի եղել, որ բաժնետերերից որեւէ մեկն ասի, […]

Սերժ Սարգսյանը նորից է մեկնելու. Հրապարակ

Նախորդ  օրը ԵԺԿ գագաթաժողովից վերադարձած, այնտեղ մի շարք կարեւոր հանդիպումներ ունեցած Սերժ Սարգսյանը, “Հրապարակ”-ի տեղեկություններով, հունիսի 24-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վարշավա։ Ի դեպ, ԵԺԿ հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա “Ուլիսեսով” ներծծված Ջոյսի հայրենիքում՝ Դուբլինում, 2014թ. մարտի 6-ին։ Սամիթի “հմայքը” ոչ միայն այն է, որ դրան մասնակցելու է նաեւ “Ժառանգությունը”, այլեւ, որ ԵԺԿ-նպատրաստվում է Եվրապառլամենտի ընտրություններին, արդեն […]

Նակին մարզպետի հյուրանոցը կառուցվում է. Առավոտ

2008 թվականին կառավարությունը հռչակեց Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն դարձնելու իր ծրագիրը, որը 2012-ին պետք է ավարտվեր: Ըստ “Առավոտի” ժամկետներն ավարտվեցին՝ Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն այդպես էլ չդարձավ: Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, սակայն, այլ կարծիքի է: Այս տարեվերջին Ջերմուկում կավարտվի նոր հյուրանոցի շինարարությունը, որի սեփականատերը նախկին մարզպետ Սամվել Սարգսյանն է: Էդգար Ղազարյանը սա հուսադրող է համարում : Մանրամասները […]

Վառոդի հոտով տղամարդիկ են պետք երկրին. Հայոց աշխարհ

“Երբ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ սկսեցին թութակի պես անվերջ խոսել գենդերային ծրագրի մասին, ես սարսափած մտածեցի` երեւի սխալ ծնունդ եմ, որովհետեւ ես բնավ մայրիշխանության կողմնակից չեմ ու ուզում եմ իմ տղամարդկանց երկիր Հայաստանում ապրել”,-“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ասել է գրող Ալվարդ Պետրոսյանը:    “Հիմա հեռուստաեթերով պատգամավոր Այվազյանը հպարտորեն ասում է` “գռուզչիկ եմ աշխատել”, բեռնակիր էլ չի […]

Նա այլեւս չի գա. Ժամանակ

Սերժ Սարգսյանը վերադարձել է արձակուրդից եւ առաջիկայում, ըստ “Ժամանակ”-ի,  նրան ներկայացվելու են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի փաստով հարուցված քրեական գործի մանրամասները: Մինչ Սուրեն Խաչատրյանը հույսեր է փայփայում, որ կհաջողվի կատարվածը ինքնապաշտպանություն ներկայացնել ու ժամանակ հետո, քանի որ ինքը միշտ հավատարիմ է եղել իշխանությանը, կվերադառնա նախկին պաշտոնին, թերթի ՀՀԿ աղբյուրները […]

Էլի՞ վարչապետը.168 ժամ

 Ըստ “168 ժամի”, մինչ իշխանությունները փորձում են Հայաստանում մոռացության մատնել հայտնի “օֆշորային սկանդալը”, Հայաստանի սահմաններից դուրս տեղի են ունենում գործընթացներ, որոնք կարող են հերթական սկանդալի առիթ դառնալ։ Ու կրկին դրանում կարող է շրջանառվել վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Խոսքը վերաբերում է “Նաիրիտ” գործարանի հետ կապված բավական խճճված պատմությանը։ Երկու օր առաջ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացել է […]

Էլիտան առանց Սեդրակիչի եւ Արգամիչի. Հրապարակ

Հունիսի 27-ին “Փարավոն” համալիրում տեղի ունենալիք հերթական էլիտար հարսանիքին չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ “Հրապարակ”-ի այդ օրը տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի դստեր եւ “Բարս” ընկերության տնօրեն Մարինե Չատինյանի որդու հարսանիքը։ Մարինե Չատինյանը նաեւ Քոչարյանների խնամին է. վերջիններիս ավագ որդին էլ նրանց փեսան է՝ աղջկա ամուսինը։ “Պատճառներ ման մի եկեք, Քոչարյանն արտասահմանում է […]

“Կամ պաշտպանեք ձեզ, ինձ, կամ բոլորս գող ենք` գնացեք դատվելու “. /վիդեո/

՛՛Show must go on՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգության՛՛ վարչության անդամ, Երևանի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը՝  մեկնաբանելով երեկ կառավարության նիստում վարչապետի արած քաղաքական հայտարարություններն ու Վերահսկիչ պալատի պատասխանը: Սաֆարյանը նշեց, որ հասարակությունն այլևս չի զարմանում ՎՊ-ի բացահայտումներից: ՛՛Հասարակության մոտ այն բացարձակ ծափահարությունների առիթ չի դառնում, նողկանք է առաջացնում, որովհետև բացի այն, որ մեկը մյուսին մեղադրում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված