“Կամ պաշտպանեք ձեզ, ինձ, կամ բոլորս գող ենք` գնացեք դատվելու “. /վիդեո/
՛՛Show must go on՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգության՛՛ վարչության անդամ, Երևանի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով երեկ կառավարության նիստում վարչապետի արած քաղաքական հայտարարություններն ու Վերահսկիչ պալատի պատասխանը:
Սաֆարյանը նշեց, որ հասարակությունն այլևս չի զարմանում ՎՊ-ի բացահայտումներից:
՛՛Հասարակության մոտ այն բացարձակ ծափահարությունների առիթ չի դառնում, նողկանք է առաջացնում, որովհետև բացի այն, որ մեկը մյուսին մեղադրում է ու ամեն մեկն իր հերթին մյուսի մեղադրանքներից արդարանում է, այլ բան չկա: Դրա արդյունքում ոչինչ չի փոխվում: Իմ համար դա նորություն չէ, այս թատրոնը խաղացվում է բոլոր տարիներին՛՛,-ասա Սաֆարյանը՝ հավելելով, որ իրենց խմբակցությունը միշտ էլ ՎՊ-ից պահանջել է բացահայտել թալանչիներին:
Վերջինիս համար զարմանալի է նաև, ԱԺ նախագահի և իշխանության մյուս ներկայացուցիչների զարմանքը ՎՊ-ի հաշվետվության վերաբերյալ:
Սակայն հիմա, ըստ Սաֆարյանի, հաշվատվության ներկայացման, կառավարության պատասխանի մեջ այլ նրբերանգներ կան: ՛՛Ես չեմ բացառում, որ նաև կա գործընթաց վարչապետի անձի դեմ` նրան փոխարինելու : Ես կարծում եմ՝ ինքն արդեն զգում է դա, դրա համար ասաց նախարարներին՝ կամ պաշտպանեք ձեզ, պաշտպանեք ինձ, կամ բոլորս գող ենք` գնացեք դատվելու”:
Մանրամասները՝ տեսանյութում: