19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինքնասպան եղած ցմահ դատապարտյալի հայրը բացառում է

Հունիսի 19-ին, ժամը 20:40-ին Նուբարաշեն ՔԿՀ-ի պատժախցում , ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով՝ ինքնասպանություն է գործել ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանը:

Նա պատժախուց էր տեղափոխվել հունիսի 11-ին աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար:Նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տասնօրյա տույժ:”Ժամանակ” թերթի թղթակիցը երեկ զրուցել է ինքնասպան եղած ցմահ դատապարտյալի հոր՝ Արմեն Հազրոյանի հետ:Հարցին, թե ինչու է Մանվել Հազրոյանը ինքնասպան եղել  և ինչը կարող էր դրա համար պատճառ հանդիսանալ Արմեն Հազրոյանը պատասխանել է.”Ոչ մի բանը, ես բացառում եմ, որ իմ որդին ինքնասպանություն գործած լինի, տենց բան չի կարող պատահած լինել”,-ասել է նա:

Մանրամասները “ժամանակ” թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ