Սամվել եւ Նավասարդ Կճոյանը նույն մարդն է. Չորրորդ ինքիշխանություն
“Հո ապուշ չէինք նման կեղծիք հրապարակել, ո՞նց կարող է պետական ռեգիստրի տվյալները կեղծես ու կեղծ փաստեր հրապարակես”. երեկ “Սիվիլնեթի” վիդեոտաղավարում հայտարարել է “Հետք” էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։
“Չորրորդ ինքնիշխանություն” թերթն է գրում այս մասին:
“Հայկական օֆշորի պատմությունը նախադեպային է, որովհետեւ ինչքան էլ ուսումնասիրեք համացանցում, դեռ դեպք չի եղել, որ բաժնետերերից որեւէ մեկն ասի, թե ինբր տեղյակ չէ։ Աշխարհում այդպիսի նախադեպ չկա։ Բազմաթիվ, հազարավոր հողվածներ կարող եք գտնել, եւ չի եղել որեւէ մեկը, որ ասի, թե ես տեղյակ չեմ եղել։ Հայկականը նաեւ դրանով է առանձնահատուկ, որ բաժնետերերից երկուսը ասել են, թե իրենք տեղյակ չեն”,-հայտարարել է Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ Սամվել Կճոյանին (վերջինս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն է, խոսքը արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի մասին է) իրենք չհավատալու հիմքեր չունեն։ Բաղդասարյանի ղիտարկմամբ՝ մի քանի տարի առաջ, երբ Սամվել Կճոյանի անունը կապվում էր նաեւ զենք ունենալու հետ, իրենք կառավարությունից պահանջել են ցանկը, թե ովքեր են պարգեւատրվել զենքով։
Այդ ցանկում նշված է եղել Սամվել Կճոյան անուն-ազգանունը։ Համապատասխան կառույցից ճշտել են, որ գոյություն ունի մեկ Սամվել Կճոյան, դա նույն Նավասարդ Կճոյանն է։ Ապա իրենք զանգահարել են առաջնորդարան եւ հարցրել են՝ Կճոյանը զենք ունի, թե՞ ոչ։ Առաջնորդարանից պատասխանել են՝ չունի։
Այնուհետեւ “Հետքի” լրագրողը պարզաբանել է, թե իրենք կառավարության կողմից ներկայացված փաստաթուղթ ունեն, որտեղ նշված է Կճոյանի՝ գենքով պարգեւատրվելու փաստը։ Առաջնորդարանից խնդրել են իրենց տրամադրել այդ փաստաթուղթը, որից հետո իրենք փոխել են պատասխանն ու ասել, որ Կճոյանն, այո, զենք ունի։
“Այսինքն՝ բոլոր հիմքերը կան Կճոյանին չհավատալու”,- պատմությունը ներկայացնելուց հետո եզրակացրել է Բաղդասարյանը՝ հավելելով բավականին ուշագրավ փաստեր կապված այս վերջին օֆշորային պատմության հետ։ “Սամվել Կճոյանը գոնե երկու անգամ Աշոտ Սուքիասյանի հետ եղել է Կիպրոսում. դա արդեն 100 տոկոսով ապացուցված է։ Իրենց ճանապարհողների հետ ենբ ճշտել”,- հայտարարել է Բաղդասարյանը”,– գրում է թերթը։