16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վառոդի հոտով տղամարդիկ են պետք երկրին. Հայոց աշխարհ

“Երբ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ սկսեցին թութակի պես անվերջ խոսել գենդերային ծրագրի մասին, ես սարսափած մտածեցի` երեւի սխալ ծնունդ եմ, որովհետեւ ես բնավ մայրիշխանության կողմնակից չեմ ու ուզում եմ իմ տղամարդկանց երկիր Հայաստանում ապրել”,-“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ասել է գրող Ալվարդ Պետրոսյանը:  

 “Հիմա հեռուստաեթերով պատգամավոր Այվազյանը հպարտորեն ասում է` “գռուզչիկ եմ աշխատել”, բեռնակիր էլ չի ասում, եւ որ “գռուզչիկե”աշխատելով է հասել այս կետին։ Մի հարցնող լինի, ի՞նչ կետի ես հասել, ա՛յ Վարդան Այվազյան, միջին տարիքի տղամարդ ես, հասել ես նրան, որ կարող ես հայ կնոջը վիրավորել հայոց պառլամենտո՞ւմ:  

 Ես շատ լավ եմ ճանաչում լրատվական դաշտը, շատ լավ գիտեմ, ով ով է, այդ լրագրողուհին էլ իմ բանաստեղծությունների հերոսուհին չէ, ոչ էլ իր թերթը, բայց դա ոչ մի կապ չունի: Ո՞նց ես համարձակվում: Ու այս ամենը շա՜տ ցավալի է:    Ես ուզում եմ, որ իմ տղամարդկանց երկիր Հայաստանում, հայոց պառլամենտում ՏՂԱՄԱՐԴԻԿ լինեն:

Որովհետեւ այս երկիրը պե՛տք է տղամարդիկ ղեկավարեն, այնպիսիք, որոնցից վառոդի հոտ է գալիս:    Վարդան Այվազյանից էլ է վառոդի հոտ գալիս, բայց ասում են` այդ հոտը ճայերի վրա կրակելուց է”,-եզրափակել է Ա. Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ