Էլի՞ վարչապետը.168 ժամ
Ըստ “168 ժամի”, մինչ իշխանությունները փորձում են Հայաստանում մոռացության մատնել հայտնի “օֆշորային սկանդալը”, Հայաստանի սահմաններից դուրս տեղի են ունենում գործընթացներ, որոնք կարող են հերթական սկանդալի առիթ դառնալ։ Ու կրկին դրանում կարող է շրջանառվել վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։
Խոսքը վերաբերում է “Նաիրիտ” գործարանի հետ կապված բավական խճճված պատմությանը։ Երկու օր առաջ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացել է “Միջպետական բանկն՝ ընդդեմ “Rhinoville Propert Limited” ընկերության” դատական հերթական նիստը, որը պատասխանող կողմի չներկայանալու պատճառով կրկին հետաձգվել Է մինչեւ հոկտեմբեր։ Թերթը հիշեցնում է, որ հենց այս ընկերությանն Էր ժամանակին հանձնվել “Նաիրիտի” կառավարումը, եւ հենց այս ընկերությունն Էր, որին ՀՀ կառավարության երաշխիքով Միջպետական բանկը շուրջ 170 միլիոն դոլարի վարկ Էր հատկացրել։
Ի դեպ, կրկին օֆշորային գոտում գրանցված “Rhinoville Propert Limited”–ը փաստացի հրաժարվում Է մարել այդ վարկը, եւ բացառված չէ, որ ՀՀ կառավարությունը ստիպված լինի սեփական միջոցներով մարել այն, քանի որ հանդիսացել է վարկառու ընկերության երաշխավոր։ Նաեւ այս վարկի մարմամբ է պայմանավորված՝ արդյո՞ք ռուսական “Ռոսնեֆտ” ընկերությունը կգնի “Նաիրիտը”, թե՞ ոչ։ Թերթի տեղեկություններով, “Ռոսնեֆտը” “Նաիրիտը” պատրաստ է գնել 100 մլն դոլարով եւ պայմանով, որ նրա պարտքերը գնման պահին մարված լինեն։ Իսկ այդ պարտքերը, ըստ հավաստի տեղեկությունների, կազմում են 350-400 մլն դոլար։
Մանրամասները այօրվա համարում: