22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանը նորից է մեկնելու. Հրապարակ

Նախորդ  օրը ԵԺԿ գագաթաժողովից վերադարձած, այնտեղ մի շարք կարեւոր հանդիպումներ ունեցած Սերժ Սարգսյանը, “Հրապարակ”-ի տեղեկություններով, հունիսի 24-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վարշավա։ Ի դեպ, ԵԺԿ հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա “Ուլիսեսով” ներծծված Ջոյսի հայրենիքում՝ Դուբլինում, 2014թ. մարտի 6-ին։

Սամիթի “հմայքը” ոչ միայն այն է, որ դրան մասնակցելու է նաեւ “Ժառանգությունը”, այլեւ, որ ԵԺԿ-նպատրաստվում է Եվրապառլամենտի ընտրություններին, արդեն իսկ աշխատում է իր նախընտրական ծրագրի վրա, ու, որպես մեծ սփյուռք ունեցող երկիր, այս դեպքում արդեն ՀՀԿ-ն կարող է նրա համար անփոխարինելի գործընկեր դառնալ։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի Լեհաստան այցին, ինչպես թերթի հետ զրույցում նշել էր ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, իրենք վաղուց են այն նախապատրաստում եւ կարեւորում են. “Լեհաստանը, որպես արեւելյան գործընկերության ջատագով երկիր, հետաքրքրված է Հայաստան-ԵՄ մերձեցմամբ…”։

Թերթը հիշեցնում է, որ Լեհաստանն օրինաչափորեն համարվում է ԱՊՀ երկրների եվրոպական կուրատորը եւ, որպես ինքնուրույն գործելաոճ ունեցող երկիր, միշտ էլ աչքի է  ընկել ասելիքի համարձակությամբ։

Մանրամասներն այօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ