07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 25, 2013

Շախտյորը կտուգանի ՞ Մխիթարյանին

Դոնեցկի Շախտյորի գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանիւն ձեռք բերելու համար Շախտյորը Լիվերպուլից առաջարկ չի ստացել: Ավելին sportsdaily.ru-ին նա ասել է, որ Մխիթարյանին հնավարոր է տուգանեն, քանի որ նա չի մասնակցել իրենց վերջին մարզումներին, և եթե այդպես շարունակի, ապա տուգանքն անխուսափելի կլինի: Պալկինը հավաստիացրել է, որ Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը շշուկներ են, և […]

27 զոհ. Իրաքում միաժամանակ 7 պայթյուն է տեղի ունեցել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նախօրեին տեղի ունեցած մի շարք պայթյունների արդյունքում 27 մարդ է զոհվել, տեղեկացնում է “Reuters”-ը: “AFP”-ի տվյալներով` զոհերը 15-ն են, տուժածները` 65: 7 պայթյունները տեղի են ունեցել հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում: Ռումբերը կրկին տեղադրված են եղել ավտոմեքենաների մեջ: Ներկա պահին կազմակերպություններից ոչ մեկն իր վրա պատասխանատվություն չի ստանձնել:  Վերջին ամիսների ընթացքում Իրաքում ակտիվացել է ահաբեկչական գործունեությունը` շիաների […]

Հօգուտ Ռոբերտ Քոչարյանի. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը վերջերս որոշել է համագործակցել ամերիկյան լոբբիստական Aristotle խմբի հետ: Կազմակերպությունը հիմնականում զբաղվում է օտարերկրյա քաղաքական գործիչների օգտին ամերիկյան պետական և քաղաքական շրջանակներում լոբբիստական աշխատանքով: Կազմակերպության հետ աշխատանքները համակարգելու է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Առաջիկայում Ջ. Էվանսը հավանաբար հանդիպումներ կունենա ամերիկահայ լոբբիստական և քաղաքական կազմակերպությունների հետ` […]

Անչափահասի հետ սեքսի համար Բերլուսկոնին 7 տարի բանտում կանցկացնի եւ ցմահ անպաշտոն կմնա

Միլանի դատարանն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին դատապարտեց 7 տարվա ազատազրկման “Ռուբիի գործով”, որի շրջանակներում քաղաքական գործիչը մեղադրվում է անչափահասներին մարմնավաճառության մեջ ներքաշելու եւ ծառայողական դիրքը չարաշահելու մեջ, գրում է “news.rambler.ru”-ն: Բացի այդ, դատարանի որոշման համաձայն Բերլուսկոնին ցմահ չի կարող պետական պաշտոններ զբաղեցնել: Նախկին վարչապետի գործով դատական գործընթացն սկսվեց 2011-ի ապրիլին: Հետաքննությունը նրան մեղավոր ճանաչեց […]

Պահանջում են ՀԱԿ պատգամավորների հրաժարականը.168 ժամ

Հայ ազգային կոնգրես դաշինքի հետ իր հարաբերությունները սառեցրել է եւս մեկ՝ Ռուբեն Թորոսյանի գլխավորած “Մարդու իրավունքներ– 96” կուսակցությունը, որն օրերս դաշինքի կազմում մնացած կուսակցություններին տեղեկացրել է հանդիպումներին առժամանակ չմասնակցելու մասին։ Թերթին այս մասին ասել է “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Վերջինս նշել է, որ “ՄԻ-9”-ը խիստ ռադիկալ մոտեցումներ ունի  որոշ հարցերում եւ ցանկանում է, […]

ՀՀԿ-ում որ մեկի բախտը կժպտա Մեհրիբանի հարցում. Հրապարակ

“Հրապարակ”-ը երեկ  Արմեն Աշոտյանից փորձել է  ճշտել, թե ինչպես է վերաբերվում Մեհրիբան Ալիեւայի` նախագահի թեկնածու առաջադրվելու փաստին, որովհետեւ ժամանակին “բուռն” էր արձագանքել տիկնոջ` “Ենի Ազերբայջան” կուսակցության փոխնախագահ դառնալու հանգամանքին եւ հռետորական հարց էր ուղղել` “ՀՀԿ փոխնախագահներից ո՞ր մեկի բախտ կվիճակվի նույն սեղանի շուրջ նստել Մեհրիբանի հետ”: Պարզվեց՝ Աշոտյանը Հորդանանում է` կրթական ծրագրերով: Հարցրինք` հո շատ […]

Փաշինյանից` Գեղամյա՞ն. Առավոտ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ, ինչպես խոստացել է, նախագահական ընտրություններից հետո լքելու է իր պաշտոնը եւ հեռանալու է քաղաքականությունից, բայց՝ ոչ երկրից։ Անկախ նրանից՝ դա բարի կամքի դրսեւորում էր, թե հաշվարկ (ինչպես, բնականաբար, պնդում է Սաակաշվիլին), հասարակության կողմից դա դրական է ընկալվում ՝ մարդը եկավ իշխանության, փորձեց ինչ-որ բան շտկել, հետո, իր առաքելությունը […]

Որքա՞ն են վճարում թեստերի համար. Հայկական ժամանակ

“Որքա՞ն են վճարվում միասնական քննությունների թեստեր կազմող մասնագետները”,-այս հարցի պատասխանը Գնահատման եւ թեստավորման կենտրոնը պետական գաղտնիք է համարում եւ կտրականապես հրաժարվում է “Հայկական ժամանակ”-ին որեւէ թիվ հայտնել։  ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ թեստերի համար վճարվող գումարների չափը չեն հրապարակվում այնպես, ինչպես չեն հրապարակվում թեստ կազմողների անունները։ […]

Իշխան Զաքարյանի հույսը Սերժ Սարգսյանն է. Հրապարակ

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հաշվետվությունն Ազգային ժողովում նախորդ տարիներից տարբերվեց մի կարեւոր հանգամանքով: Ըստ “Հրապարակ”-ի, այս տարի նրա բացահայտումների շուրջ տեղի ունեցած փոխադարձ սուր փոխհրաձգություններից հետո իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են շրջանառել Զաքարյանի պաշտոնանկության հավանականության մասին լուրեր, քանի որ աշնանը լրանում է նրա առաջին պաշտոնավարման ժամկետը: Չի բացառվում, որ այս լուրերի հիմքում այն մեղադրանքներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի