16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Փաշինյանից` Գեղամյա՞ն. Առավոտ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ, ինչպես խոստացել է, նախագահական ընտրություններից հետո լքելու է իր պաշտոնը եւ հեռանալու է քաղաքականությունից, բայց՝ ոչ երկրից։ Անկախ նրանից՝ դա բարի կամքի դրսեւորում էր, թե հաշվարկ (ինչպես, բնականաբար, պնդում է Սաակաշվիլին), հասարակության կողմից դա դրական է ընկալվում ՝ մարդը եկավ իշխանության, փորձեց ինչ-որ բան շտկել, հետո, իր առաքելությունը ավարտված համարելով, աթոռից չկառչեց եւ հեռացավ։

“Առավոտի” գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը անդրադարձել է Հայաստանում հետնորդների խնդրին: 

“Մեր մյուս հարեւանների մոտ իրավիճակը այլ է. նախագահի պաշտոնին հավակնում է Իլհամ Ալիեւի կինը ՝ Մեհրիբանը։ Եթե այդ քաղաքական “օպերացիան” իրականացվի, ապա դա կնշանակի, որ ալիեւյան կլանի “իլհամական” եւ “մեհրիբանական” թեւերի պայքարն ավարտվեց վերջինիս հաղթանակով եւ, ինչպես եւ Իլհամի մնալու դեպքում, կնշանակի համակարգի կոնսերվացիա առնվազն եւս 10 տարով։ Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի, հասարակական կարծիքի հետ հաշվի նստելու խնդիր ընդհանրապես չկա (թեեւ մեզանում էլ այդ առումով առանձնապես երանելի վիճակ չէ)՝ չնայած վստահ եմ, որ մեր հարեւան երկրում մտածող մարդիկ շատ լավ հասկանում են, որ Իլհամ-Մեհրիբան փոխատեղումից ոչինչ չի փոխվում։

 

Ինչպե՞ս էր հետնորդի հարցը լուծվում Հայաստանում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը “որոշ ուժերի” ճնշման տակ իշխանությունը փոխանցեց վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, ինչը, ենթադրում եմ, նրա մանկության երազանքը չէր։

 Բայց առաջին նախագահը երբեք ոչ նեղ, ոչ լայն շրջանակներում չէր ասել, թե ում է տեսնում Հայաստանի հաջորդ նախագահ։ Ռոբերտ Քոչարյանը, առանց տեսանելի արտահայտած տհաճության, իշխանությունը փոխանցեց վարչապետ Սերժ Սարգսյանին։ Վարչապետի պաշտոնը, այդպիսով, առանցքային է հետնորդի հարցում։

 Նա, ով 2015-16 թվականներին նշանակվի ՀՀ վարչապետ, նա էլ, հավանաբար, 2018 թվականին կլինի նախագահի իշխանության թեկնածուն։ Եթե մինչ այդ որեւէ արտառոց բան տեղի չունենա։ Այդպես եղավ, ի դեպ, նաեւ Ռուսաստանում ՝ Ելցին-Պուտին եւ Պուտին–Մեդվեդեւ–Պուտին փոխատեղումների ժամանակ։

 

Հետնորդի խնդիրը կա նաեւ ընդդիմադիր դաշտում։ Նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը հետեւողականորեն բացառեց ՀԱԿ շարժման մեջ որեւէ հետնորդ ունենալու հնարավորությունը։ Հենց այդ պատճառով էլ ՀԱԿ նորաստեղծ կուսակցության մեջ չմտան բոլոր վառ, հավակնոտ անհատականությունները։ Առավել հավակնոտ էր, հավանաբար, Նիկոլ Փաշինյանը, եւ դրանով է, իմ կարծիքով, բացատրվում նրա դեմ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի շարունակվող քարոզչական կամպանիան։

Իհարկե, պարոն Փաշինյանը ունի բազմաթիվ թերություններ, բայց նա երբեք Գեղամյան չի դառնա։ Դրա համար ոչ մի նախադրյալ, ինձ թվում է, չկա”։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ