Օրական կայքեր են ծնվում, որ չունեն աշխատակազմ, նստավայր. վերջ տալ “խուլիգանությանը”

“Մեդիա կենտրոնում” հունիսի 25-ին քննարկվեց առցանց լրատվամիջոցների կողմից նախաձեռնությունը, այն է ` դաշտում ստեղծված անբարեխիղճ մթնոլորտը շտկել եւ լրագրողական էթիկայի կաննոները պաշտպանել: “Ժողովուրդ” օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի խոսքով, օրական կայքեր են ծնվում, որ չունեն աշխատակազմ, նստավայր: “Պարզապես վերցնում եմ այստեղից անտեղից, դնում իրենց կայքում: Իսկ չէ որ դրա համար լրագրողը աշխատանք է արել”,-ասաց Թովմասյանը: […]