07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կանցկացվի Հայաստանի KBH-ի դպրոցական լիգայի ամառային գավաթի խաղարկությունը

Հուլիսի 1-3-ը ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացվի Հայաստանի KBH-ի դպրոցական լիգայի ամառային գավաթի խաղարկությունը (ամառային ճամբարային հավաք):

Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ”Հայաստանի KBH-ի դպրոցական լիգան”, ”Ագապե” պրոդյուսերական կենտրոնը:

Ծրագրին կմասնակցեն Երևան քաղաքի շուրջ 10 դպրոցների ավարտական դասարանի` 15-18 տարիքային խմբի աշակերտներ, որոնք վարում են աշխույժ, սպորտային ապրելակերպ, հետաքրքրվում են մշակույթով և հասարակական գործունեությամբ:

Ծրագրի նպատակն է Հայաստանի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների մեջ ոգևորություն առաջացնել KBH խաղի նկատմամբ, զարգացնել հումորայի  ներուժ, սերմանել նոր արժեքներ, կազմակերպել ճամբարային  ակտիվ սպորտային  հանգիստ ու ժամանց:  Ծրագրի իրականացմամբ Հայաստանում կբարձրացվի դպրոցական, հետագայում նաև ուսանողական KBH-ի լիգայի մակարդակը, կստեղծվեն ուսումնական հաստատությունների միջև նոր կապեր:

Եռօրյա ճամբարային հավաքի ընթացքում կանցկացվեն վոլեյբոլի, ֆուտբոլի, սեղանի թենիսի, շախմատի, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ,  կկազմակերպվի  այցելություն լողավազան,  Team Building, КВН-գավաթի խաղարկություն: Ճամբարի մասնակիցները կմրցեն 6 ջոկատներով: 

Ինտելեկտուալ խաղ մրցույթին կհնչեն ՀՀ հանրակրթական համակարգում ներգրավված հայ գրականություն, հայոց պատմություն, մաթեմատիկա, աշխարհագրություն, տրամաբանություն   առարկաներից հարցեր, որոնց ճիշտ պատասխանելու դեպքում ջոկատները կվաստակեն միավորներ, և կորոշվի հաղթողը: Team Building-ը  թիմ ձևավորող խաղ է, որի մշակույթը Հայաստանում նոր է ձևավորվում:  Team Building-ի հիմնական առանձնահատկությունը միավորման խնդիրն է, ջոկատում  դրական  մթնոլորտի ձևավորումը,  միասին աշխատելու ցանկության առաջացումը: Խաղն անցկացվելու է 2 փուլով` ”Ողջույն” և ”Բիատլոն”: Այն կգնահատվի КВН-ի դասական եղանակով` նախապես ընտրված ժյուրիի օգնությամբ: Գնահատման չափորոշիչներն են հումորի որակը, ինքնատիպությունը, ստեղծագործական մոտեցումը, թեմայի արդիականությունը, դերասանական մատուցումը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ