18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սոչիի ոստիկանները լոմով բռնաբարել են հայ շինարարին

Սոչիում հետաքննություն է ընթանում 2 հայ բանվորների գործով, որնոց նկատմամբ` իրենց իսկ խոստովանությամբ, խոշտանգումներ են իրականացվել: Ոստիկանությունը ձերբակալել է 2 արտագնա աշխատակիցներին այն պահին, երբ նրանք իրենց աշխատավարձն են պահանջելիս եղել: Ոստիկանական բաժանմունքում նրանց մեղադրել են ոչ միայն նախօրեին աշխատավայրից շինարարական նյութեր գողանալու, այլ նաեւ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու մեջ, գրում է “Ազատություն” ռադիոկայանը:

38-ամյա Մարտիրոս Դեմիրճյանը եւ 25-ամյա Սերգեյ Կրբաշյանը Սոչի են ժամանել եւ աշխատանքի անցել շինարարական ընկերությունում, որը Բլինովո ավանում շենքեր է կառուցում Օլիմպիադայի կամավորների համար: Մի քանի ամիս շարունակ աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել: Երբ նրանք սպառնացել են ղեկավարությանը, որ բողոքի ակցիա կկազմակերպեն, նրանց զանգահել է շինարարական օբյեկտի տնօրեն Սամվել Փաշյանը եւ հրավիրել իր մոտ` իբր թե աշխատավարձ ստանալու:

“Երբ մենք ժամանեցինք այնտեղ, մեզ արդեն ոստիկաններ էին սպասւոմ, որոնք ձեռնաշղթաներ հագցրեցին եւ առանց որեէ բան ասելու տարան մեզ ինչ-որ սենյակ, որտեղ այնքան ծեծեցին, որ ես սկսեցի փսխել: Բռնցքամարտի ձեռնոցներով էին ծեծում”,-պատմել է  Մարտիրոս Դեմիրճյանը: Այնուհետեւ նրանց մեղադրել են շինարարական նյութերի գողության մեջ: Երբ Դեմիրճյանը հերքել է, ոստիկանները լոմով բռնաբարել են նրան, ինչից հետո բանվորը վախեցել է եւ ստորագրել բոլոր ցուցմունքների տակ` վախենալով, որ այդ ամենից հետո իրեն կսպանեն: 

Հաջորդ օրը նրանց տարել են Ադլերի դատարան, որտեղ բանվորներին տուգանել են հազար ռուբլու չափով` ոստիկանության աշխատակիցներին չենթարկվելու համար: Նրանց խոսքով` երբ այս պատմությունը մեծ արձագանք է ստացել, ոստիկանության  աշխատակիցներն իրենց գործարք են առաջարկել: “Նրանք մեզ ասացին, որ մենք մեր աշխատավարձը թողնենք իրենց, ինչի դիմաց նրանք չեղյալ կհամարեն ցուցմունքները, որպեսզի մեզ ազատեն”,-պատմել են բանվորները:

Ներկայումս բանվորների փաստաբան Ալեքսանդր Բոյչենկոյի խոսքով` Դեմիրճյանի եւ Կրբաշյանի` խոշտանգումների ենթարկվելու մասին հայցերն ուղարկված են Կրասնոդարի երկրամասի քննչական հանձնախումբ: Մեկ ամսվա ընթացքում այնտեղ պետք է որոշում կայացվի իրավապահ մարմինների դեմ քրեական գործ հարուցելու մասին, սակայն ինչպես նշում են Սոչիի իրավապաշտպանները, այս գործն օլիմպիական մայրաքաղաքում հեռանկարներ գրեթե չունի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ