18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իշխան Զաքարյանի հույսը Սերժ Սարգսյանն է. Հրապարակ

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հաշվետվությունն Ազգային ժողովում նախորդ տարիներից տարբերվեց մի կարեւոր հանգամանքով:

Ըստ “Հրապարակ”-ի, այս տարի նրա բացահայտումների շուրջ տեղի ունեցած փոխադարձ սուր փոխհրաձգություններից հետո իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են շրջանառել Զաքարյանի պաշտոնանկության հավանականության մասին լուրեր, քանի որ աշնանը լրանում է նրա առաջին պաշտոնավարման ժամկետը: Չի բացառվում, որ այս լուրերի հիմքում այն մեղադրանքներն են, թե նա  չարաշահել է իր լիազորությունները եւ ստանձնել դատավոր-դատախազի դեր:

Ըստ իշխանական մեր աղբյուրների, ՎՊ նախագահը տարաձայնություններ ունի նաեւ իր ենթակաների հետ, որոնք ստուգումների գործընթացում լուրջ խոչընդոտներ են առաջացնում եւ ինֆորմացիայի արտահոսք ապահովում: Ի դեպ, այստեղ պատահական մարդիկ չեն աշխատում՝ շատ են հայտնի մարդիկ կամ նրանց զավակները:

Այնպես որ, ՎՊ նախագահի թշնամիները շատ են, եւ նրա՝ պաշտոնը պահպանելու միակ հույսը նախագահ Սարգսյանի վերաբերմունքն է, որը, ըստ մեզ հասած տեղեկությունների, դրական է: Ամիսներ առաջ նա նեղ շրջանակում ասել է, որ Զաքարյանը շարունակելու է աշխատել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ