07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շախտյորը կտուգանի ՞ Մխիթարյանին

Դոնեցկի Շախտյորի գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանիւն ձեռք բերելու համար Շախտյորը Լիվերպուլից առաջարկ չի ստացել: Ավելին sportsdaily.ru-ին նա ասել է, որ Մխիթարյանին հնավարոր է տուգանեն, քանի որ նա չի մասնակցել իրենց վերջին մարզումներին, և եթե այդպես շարունակի, ապա տուգանքն անխուսափելի կլինի: Պալկինը հավաստիացրել է, որ Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը շշուկներ են, և ֆուտբոլիստն իր այդ ցանկության մասին չի էլ ասել:

”Ակումբից հեռանալու ցանկության մասին մենք նրանից չենք լսել, այնպես որ Մխիթարյանի վարքի մասին բոլոր հարցերով դիմեք հենց Մխիթարյանին”,-ասել է նա:

Հիշեցնենք, որ անգլիական Լիվերպուլը ցանկանում է  ձեռք բերել Մխիթարյանին և պատրաստ է նրա դիմաց վճարել 20 միլիոն ֆունտ: Ըստ տեղեկությունների` Շախտյորի հետ համաձայնությունն արդեն կա: Սակայն ըստ եվրոպական լրատվամիջոցների` Լիվերպուլին դուր չի եկել այն, որ Մխիթարյանի տրանսֆերի միայն  50%-ն է պատկանում ակումբին, 25%-ը` Փյունիկին, իսկ մյուս 25%-ը` Մետալուրգի սեփականատիրոջը` Օլեգ Մկրտչյանին: Այս լուրերից հետո երկու օր առաջ Մխիթարյանը գրառում էր արել, որտեղ ասել էր, որ Հայրապետյանը որևէ առնչություն չունի այդ տեղափոխության հետ:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ