18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Հօգուտ Ռոբերտ Քոչարյանի. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը վերջերս որոշել է համագործակցել ամերիկյան լոբբիստական Aristotle խմբի հետ: Կազմակերպությունը հիմնականում զբաղվում է օտարերկրյա քաղաքական գործիչների օգտին ամերիկյան պետական և քաղաքական շրջանակներում լոբբիստական աշխատանքով:

Կազմակերպության հետ աշխատանքները համակարգելու է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Առաջիկայում Ջ. Էվանսը հավանաբար հանդիպումներ կունենա ամերիկահայ լոբբիստական և քաղաքական կազմակերպությունների հետ` նրանց հետ իր առաքելությանն օժանդակելու հնարավոր ուղիները քննարկելու նպատակով: ԱՄՆ նախկին դիվանագետը հույս ունի համագործակցել առավելապես ԱՄՆ Հայ դատի և Հայկական համագումարի հետ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ