20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պահանջում են ՀԱԿ պատգամավորների հրաժարականը.168 ժամ

Հայ ազգային կոնգրես դաշինքի հետ իր հարաբերությունները սառեցրել է եւս մեկ՝ Ռուբեն Թորոսյանի գլխավորած “Մարդու իրավունքներ– 96” կուսակցությունը, որն օրերս դաշինքի կազմում մնացած կուսակցություններին տեղեկացրել է հանդիպումներին առժամանակ չմասնակցելու մասին։

Թերթին այս մասին ասել է “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Վերջինս նշել է, որ “ՄԻ-9”-ը խիստ ռադիկալ մոտեցումներ ունի  որոշ հարցերում եւ ցանկանում է, որ այն անձինք, ովքեր պատգամավոր են դարձել նախկին ՀՀՇ-ի շնորհիվ` Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ Արամ Մանուկյանը, մանդատները վայր դնեն։

Սակայն դաշինքի կազմում դեռուս գործող չորս կուսակցությունները, Մակեյանի հավաստմամբ, գտնում են, որ Ռ. Թորոսյանի բարձրացրած հարցերն “անիմաստ քաշքշուկ” կարող են առաջացնել, ինչն էլ կուսակցությունների միջեւ դարձել է տարաձայնությունների պատճառ։

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ