14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Անչափահասի հետ սեքսի համար Բերլուսկոնին 7 տարի բանտում կանցկացնի եւ ցմահ անպաշտոն կմնա

Միլանի դատարանն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին դատապարտեց 7 տարվա ազատազրկման “Ռուբիի գործով”, որի շրջանակներում քաղաքական գործիչը մեղադրվում է անչափահասներին մարմնավաճառության մեջ ներքաշելու եւ ծառայողական դիրքը չարաշահելու մեջ, գրում է “news.rambler.ru”-ն:

Բացի այդ, դատարանի որոշման համաձայն Բերլուսկոնին ցմահ չի կարող պետական պաշտոններ զբաղեցնել:

Նախկին վարչապետի գործով դատական գործընթացն սկսվեց 2011-ի ապրիլին: Հետաքննությունը նրան մեղավոր ճանաչեց մարոկկացի Կարիմա էլ-Մարուգի հետ ինտիմ կապ ունենալու մեջ: Վերջինս առավել հայտնի է “Ռուբի” մականունով: Աղջիկը, ով այդ ժամանակ դեռեւս 18 տարեկան էլ չի եղել, ինտիմ ծառայությունների դիմաց դրամական պարգեւներ եւ նվերներ է ստացել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ