21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

27 զոհ. Իրաքում միաժամանակ 7 պայթյուն է տեղի ունեցել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նախօրեին տեղի ունեցած մի շարք պայթյունների արդյունքում 27 մարդ է զոհվել, տեղեկացնում է “Reuters”-ը: “AFP”-ի տվյալներով` զոհերը 15-ն են, տուժածները` 65:

պայթյունները տեղի են ունեցել հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում: Ռումբերը կրկին տեղադրված են եղել ավտոմեքենաների մեջ: Ներկա պահին կազմակերպություններից ոչ մեկն իր վրա պատասխանատվություն չի ստանձնել: 

Վերջին ամիսների ընթացքում Իրաքում ակտիվացել է ահաբեկչական գործունեությունը` շիաների եւ սունիների հակամարտության հիմքի վրա: Վերջիններիս ներկայացուցիչները ղեկավար պաշտոններ էին զբաղեցնում Սադդամ Հուսեյնի վարչակարգի օրոք: ՄԱԿ-ի տվյալներով` 2013-ի մայիսին միայն Իրաքում ավելի քան հազար խաղաղ բնակիչ եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են զոհվել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ