07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 5, 2013

Հնարավոր է՝ Հայաստանը հրաժարվի Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածը կառուցող օտերերկրյա ընկերություններից

Կապի և տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը տեղյակ է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքում Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումների մասին: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2012 թվականի բյուջեի կատարողականի մասին քննարկումների ժամանակ հայտարարեց փոխնախարարը` նշելով, որ համապատասխան քայլեր ձեռնարկվում են այս ուղղությամբ: Պատասխանատու ընկերությունները երկուսն են՝  ֆրանսիական ՛՛Սաֆեշը՛՛ և իսպանական  ՛՛Էպտիան՛՛, որոնց թերացումներն ուղղելու համար ժամանակ է տրվել:  ՛՛Ծրագիրը […]

Նալբանդյանի ամերիկյան օրակարգը

Հունիսի 4-ին Վաշինգտոնում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի մի շարք անդամների հետ՝ համանախագահներ Ֆրենք Փալոունի ու Մայք Գրիմի գլխավորությամբ:  Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին իրենց գործունեության համար, կարևորեց Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում: Կոնգրեսականները ներկայացրեցին հանձնախմբի աշխատանքները և առաջիկա ծրագրերը […]

Կարկտահարված բերքը մթերողները կընդունեն

Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ կարկտահարված բերքի մասով գյուղացիները կարող են հանգիստ լինել: “Մթերող ընկերությունները կընդունեն կարկտահարված բերքը: Վճարումների հետ կապված նշեմ, որ մինչեւ հունվար ամիս, միգուցե ավելի վաղ, կմարվեն գյուղացիների բոլոր պարտքերը: Անհատական աշխատանք ենք տանում մթերողներ ընկերությունների հետ, որոնց վարկեր կտրամադրվեն արտոնյալ պայմաններով”,-ասաց նա: Ռ. Մակարյանը տեղեկացրեց, […]

Սյունիքի մարզպետը դեպքի վայրում չի եղել. զինդատախազ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում եւ չի մասնակցել փոխհրաձգությանը: Սա փաստ է:  Ըստ Panorama.am-ի, այս մասին այսօր  ասուլիսում հայտարարել է Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը`հղում անելով իրենց ձեռքի տակ եղած տեսաձայնագրություններին:  Կոստանյանի խոսքով, հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի է ունեցել զինված հարձակում եւ փոխհրաձգություն, որին մասնակիցներից մեկը վիրավորվել է, մեկը […]

“Մարդասպանը քաղաքապետի ախպոր տղեն ա …”. ընտանեկան ողբերգությունը տեղափոխվեց գլխավոր դատախազություն /վիդեո/

2008 թվականի հոկտեմբերի 25-ին մայրուղու վրա` հետիոտնի համար անցանելի հատվածում 19 ամյա Աբրահամ Բագլաչյանը և նրա հորեղբայրը` 45-ամյա  Տիգրան Բագլաչյանը  դարձան ավտովթարի զոհ: Այսօր` մայիսի 5-ին ՀՀ  գլխավոր  դատախազության դիմաց Բագլաչյանների ընտանիքը եկել էր արդարադատություն հաստատելու պահանջով: Henaran.am-ին ընտանիքի անդամներն ասացին, որ կորցրել են հույսը դատական գործընթացի հանդեպ` երեկ  դրանում համոզվել են դատական նիստի ժամանակ: “ […]

“Պատգամավորները մեզ չեն սիրում”

Ազգային ժողովում շարունակվում են 2012 թվականի բյուջեի կատարողականի մասին քննարկումները: Մեկժամյա ընդմիջումից հետո իր ոլորտի բյուջեի կատարողականը ներկայացնելու հերթը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանինն էր:  ՛՛Պատգամավորները մեզ չեն սիրում՛՛,- Նազարյանին չգոհացրեց կիսադատարկ դահլիճը: Րոպեներ հետո դահլիճ մտան Միքայել Մելքումյանն ու Գարեգին Նուշիկյանը, ապա Վարդան Այվազյանը: Քննարկումը գրեթե 30 րոպե ուշացումով սկսվեց:  Քննարկումից հետո […]

՛՛Վարչապետը չպիտի մատների արանքով նայի՛՛

՛՛Դա այն խնդիրը չէ, որ մատների արանքով նայեն, թե իշխանությունը, թե վարչապետը, թե դատախազությունը և թե այն կայքը, որ հրապարակել է այդ տեղեկությունը, որովհետև դա պետականության հետ առչվող խնդիր է՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց անկախ պատգամավոր, ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Խոսքը ”Հետքի” հրապարակման մասին է, ըստ որի՝ Կիպրոսում գրանցված ”WLISPERA HOLDINGS LIMITED” […]

Բա որ ասում էի՝ էտքան շատ մի խոսի. Այվազյանը՝ Մինասյանին

Ազգային ժողովում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, թե արդյոք պատրաստվում են մասնավորեցնել Որոտանի ՀԷԿ-ը: Պատգամավորի խոսքով՝ ՛՛հազիվ մի հատ պետական սեփականություն է մնացել, ինչո՞ւ եք տալիս մասնավորին, սա նաեւ ամենաէժան էներգիա արտադրող կայանն է՛՛:  ՛՛Որոտանը 40 տարվա կայան է, ոնց որ […]

Հայաստանը 2012-ին օտարերկրյա ներդրումների կտրուկ անկում է ունեցել

՛՛Օտարերկրյա ներդրումների նվազումը 2012թ.-ին բավականին էական է եղել և շատ անհագստանցող, բայց դեռ շուտ է խոսել 2013թ.-ի մասին, քանզի կա նաև սեզոնային խնդիր՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը: Վերջինս հույս հայտնեց, որ 2013թ.-ին չի ունենա նմանատիպ նվազում: ՛՛Մենք այսօր ունենք մի քանի տեսակի ծրագրեր, որոնք ենթադրաբար պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի